Ցավը չի կարող լռել.այն բոլոր հայերի արյան մեջ է աղմկում

Spread the love

Ցավը չի կարող լռել.այն բոլոր հայերի արյան մեջ է  աղմկում
Կապանի համար վեց հիմնական դպրոցի աշակերտները պատանի երկրապահների գլխավորությամբ հաստատակամ են Հայոց Մեծ Եղեռնի դատապարտման, հիշելու և պահանջատիրության հարցում։Ցավը չի կարող լռել.այն բոլոր հայերի արյան մեջ է աղմկում։ Ֆիդայական զորավոր ոգով տոգորված պատանիների շութերից հնչող երգը ցավը մեղմելու ,բայց ոչ անզգայացնելու համար էր։

Այն ինչ կատարվել է 100 տարի առաջ մոռացության տալ անկարելի է։ Պատմությունը աղաղակում է ոճարգործության մասին, ցեղասպանությունը վերապրածները իրենց մաշկի վրա են զգացել դաժանություններ, իսկ մյուսներն էլ վայրագությունների հետևանքների կրողներն են տարիներ շարունակ։ Այդուհանդեձ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել՝ դպրոցի բակում հիմնադրված հավերժության ծառուղին էլ է դա փաստում։ Առաջին եղևնին հողում դրեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Ցավը չի կարող լռել.այն բոլոր հայերի արյան մեջ է  աղմկում
Հավերժության ծառուղում իրենց բաժին եղևնին տնկեցին նաև Արցախյան պատերազմում զոհած Արմեն և Մարտիրոս Հայրապետյանների հայր Վաղինակ Հայրապետյանը, դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Լիա Դավթյանը ,բազմազավակ մայր Անահիտ Կոստանդյանը։

Ցավը չի կարող լռել.այն բոլոր հայերի արյան մեջ է  աղմկում
1915 թվականի ապրիլը մահաբեր եղավ հայերի համար ։Անգութ կոտորածի զոհ դարձան 1,5 կես միլիոն անմեղ նահատակներ։ Կորցրինք պատմական հայրենիքի մի մասը։ Հիշողություններ,որ սարսափեցնում ու միևնույն ժամանակ սթափեցնում են .պետք է հիշել ու առաջ շարժվել ։
Հայրենիքը շենացնելու ջատագով աշակերտները իրենց բաժին պարտքը ազատ –անկախ Հայաստանը զարգացնելու մեջ են տեսնում։ Ասում են՝ հարկ եղած դեպքում կպայքարեն։Կան երկրներ, որոնք մասամբ են ճանաչել Ցեղասպանությունը: Իսկ ահա ամերիկայն որոշ նահանգների ընդունել են 20-րդ դարի առաջին ոճրագործությունը, բայց պետության մակարդակով այն դեռեւս ճանաչված չէ։Մնում է հուսալ որ մարդկությունը մի օր ի վերջո կճանաչի և կդատապարտի ոճիրը. աշակերտների ցանկությունն է։