Ապրիլի 23 և 24-ին Կապանում կկազմակերպվի ուժեղացված ծառայություն

Spread the love

Ապրիլի 23 և 24-ին Կապանում կկազմակերպվի ուժեղացված ծառայություն

Ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ մարզկենտրոնում ապրիլի 23 և 24-ին կկազմակերպվի ուժեղացված ծառայություն: ՃՈ աշխատակացիները արդեն ստացել են համապատասխան հրահանգը:Ապրիլի 24-ին նշված առանձին ճանապարհահատվածներ փակ կլինեն և երթևեկությունը կդադարեցվի:
«ՃՈ ողջ անձնակազմը ամբողջ ուժերը կենտրոնացնելու է և սպասարկելու երթևեկության անվտանգությունը»,-ասում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանը:

Ծրագրված միջոցառումների ցանկին քաջատեղյակ լինելով՝ ճանապարահային ոստիկանության աշխատակիցները նախապես գիտեն իրենց անելիքները՝միևնույն ժամանակ շտապում են տեղեկացնել ու զգուշացնել,թե որ փողոցը Կապանում փակ կլինի : Կոնկրետ օրերը և նախատեսված ժամանակահատվածները Արթուր Ոսկանյանը հստակեցնում է.
«Ապրիլի 23-ին միջոցառում ունենք եկեղեցու մոտ, փակվելու է Մելիք Ստեփանյան փողոցը երկկողմանի: Ժամը 19:30 կա ջահերով երթը,նույնպես ուղեկցվելու է և փակվելու է ժանապարհները մինչև եղբայրական գերեզմաններ: Ապրիլի 24-ին ևս դեպի եղբայրական գերեզմաններ փակ է լինելու ոբղջությամբ ոստիկանության կողմից»:

Ճանապարհահատվածների փակ լինելու մասին համապատասխան հայտարարությամբ օր առաջ լրատվամիջոցներով կապանցիներին շտապում է զգուշացնել նաև քաղաքապետարանը: Որի մեջ նշված է. առավոտյան ժամը 9:30-ից սկսած Գ. Նժդեհի հրապարակից դեպի Բաղաբուրջի հուշահամալիր տանող Ազատամարտիկների փողոցը փակ է լինելու մասնավոր մեքենաների համար: Բացի այդ նշվում է նաև ,որ քաղաքապետարանը հասարակական տրանսպորտով կապահովի քաղաքացիների տեղափոխումը հուշահամալիր:
Թե որ ավտոմեքենաները մուտք կգործեն փակ փողոցներ, մատնանշում է ՃՈ պետը.
«Մուտք կգործեն այն մեքենաները,որոնք նախատեսված են սպասարկման համար՝ծաղկեպսակների տեղափոխում և ընթացքում կճշտվի,եթե հաշմանդամներ կլինեն, նրանց ևս կթույլատրվի»:
Արդեն ապրիլի 25 ոստիկանությունը կաշխատի բնականոն հունով : Ինչ վերաբերում է վարորդներին հետաքրքրող ՃՈ ավտոմեքենաների արտաքին տեսքի փոփոխությանը՝գունային երանգներին, Արթուր Ոսկանյանը պարզաբանում է . դա պարզապես նորամուծություն է և արվել է հանրապետության ողջ տարածքում:
Տեղեկացնենք նաև,որ ՃՈ 2-րդ գումարտակի վաշտի հրամանատարը ևս փոխվել է:Այժմ պաշտոնը զբաղեցնում է Անդրանիկ Շաղոյանը, ով մինչ այդ աշխատում էր որպես 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ և ավելի վաղ Կապանում՝ որպես դասակի հրամանատար :

Հերմինե Միքայելյան