SOS.կապանցի ազատամարտիկի տնամերձ այգու սողանքը օր-օրի մեծանում է

Spread the love
SOS.կապանցի ազատամարտիկի տնամերձ այգու սողանքը օր-օրի մեծանում է

\’\’ Հողը քինումա է բալաս, ճաքերը մծացած,շատացած մհենգ էս տարի ալ չվարիմ,այգիս պա ես հունց ապրիմ\’\’,-հարցնում է պատերազմի բովով անցած ազատամարտիկ Սլավիկ Սարգսյանը,ով արդեն 2-րդ տարի է տնամերձ այգին չի մշակում սողանքի պատճառով ։Նրան ու եղբորը պատկանող այգում նկատված սողանքային երևույթների մասին պատմել սկսել ենք ուղիղ մեկ տարի առաջ ապրիլին ։Ամեն ինչ սկսվել էր խմելու ջրի խողովակի վթարից ։
Մեկ տարի է անցել,բայց որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկվել։ Միայն ուսումնասիրություններ են կատարվել ու թղթի տեսքով վերլուծվել ստեղծված իրավիճակը։ Ազատամարտիկ եղբայրները շարունակում են ապրել տանը , սակայն գաղտնիք չէ, որ գարնանը սողանքներն ակտիվանում են ,այնպես որ վատագույնին են սպասում։
Սողանքային տեղամասով անցնող Շինարարների թաղամասը սնուցող ջրատարը, որն էլ հավանաբար հենց տարիներ առաջ սողանքի առաջացման պատճառն է դարձել մի քանի անգամ պայթել էր և տեղամասը գերհագեցած ջրով ։ Սլավիկ Սարգսյանը ասում է, որ դատարան դիմում է գրել:»Դիմում եմ տվել, որ ջրմուղի պատճառով ինչ վնասներ է հասցվել իմ սեփականության,գոնե հարցը լուծեն, թեկուզ փոխհատուցում տան\’\’ ,-եզրափակում է խոսքը ազատամարտիկը:
SOS.կապանցի ազատամարտիկի տնամերձ այգու սողանքը օր-օրի մեծանում է
Սողանքային մարմնի երկարությունն ըստ կատարված ուսումնասիրության շուրջ 450-500 մետր է, լայնությունը` մոտ 200, ընդհանուր մակերես 7,5 հեկտար։ Եզրակացության համաձայն առկա ռիսկերը նվազեցնելու ու բացառելու համար տեղամասում պետք է իրականացնել հնարավորինս մանրամասն և համալիր ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական աշխատանքները։ Պետք է, բայց մինչ օրս չեն իրականացվել։ Իսկ սողանքը քնած չէ։