Բաց դռների օր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

Spread the love
Բաց դռների օր ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

Ավանդույթի համաձայն այս տարի ևս ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղը բաց դռների օր էր հայտարարել։ Ինչը նշանակում է,որ հենց այդ օրը Քաջարանի,Մեղրու, Ագարակի և Կապանի տարածաշրջանների ավարտական դասարանների աշակերտներին հնարավորություն է տրվում տեղում առավել մանրամասն ծանոթանալու առկա բաժիններին ,շփվելու դասախոսների հետ։ Այցելությունը մասնաճյուղ որպես կանոն անարդյունք չի մնում: Դռներից դուրս գալուց հետո հնարավոր է կտրուկ փոխվի լրացվող դիմումի հայտում նշվող բաժնի անվանումը։ Ապագա ուսանողներին ողջունելուց հետո մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը անցավ լիարժեք ուսումնառության համար ստեղծված նորացված պայմաններին։

Հեռակա ուսուցմամբ հետաքրքրվողներին ևս ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը առաջարկում է 6 մասնագիտություն,որոնց շարքում է նաև համեմատաբար նոր փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը։
«Գտնվելով մայրաքաղաքից հեռու՝կարևորությամբ չի զիջում նաև ուղևորափոխադրումների ճիշտ կազմակերպումն ու կառավարումը»,-ասված է բուկլետի մեջ,որը մասնաճյուղը տրամադրում է բաժիններով հետաքրքրվողներին։
Բաժինների մասին ամփոփ տեղեկացվելուց հետո ժամանակն էր շրջել լաբորատորիաներով ու լսարաններով։ Մասնաճյուղի նախկին ուսանող,իսկ այժմ արդեն դոցենտ Տիմեա Աղամյանը սարքավորումները մեկ առ մեկ է բացատրեց ու ցուցադրեց։

Մետալուրգիայի ամբիոնի վարիչ Թամար Ավագյանը իր հերթին ներկայացրեց մետալուրգիա բաժնի հեռանկարներները ։
Մասնաճյուղը համալրվել է նոր սարքավորումներով : Շուտով կգործի նաև գետի մյուս ափին գտնվող համակարգչային սենյակը :
Այս ամենի մասին տեղեկանալուց հետո շրջանավարտներին մնում էր կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն ընտրել ու ինչ աշխատել հետագայում:

Հերմինե Միքայելյան