Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրել

Spread the love

Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրել

Վրաստանը նախատեսում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում ստեղծել Su-25 ինքնաթիռի արդիականացված մոդելները, տեղեկացնում է Грузия online-ը։

Պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին՝ այդ նախագիծը ֆինանսավորելու և համատեղ արտադրություն սկսելու հարցերով։ Չնայած ադրբեջանական ռազմական շրջանակները դրական են արձագանքել այդ առաջարկությանը, սակայն վերջնական որոշում կկայացնի կառավարությունը։

Եթե նախագիծն իրականացվի՝ ինքնաթիռի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը 2002-2003 թթ-ին Վրաստանից գնել է երեք Su-25 տիպի ինքնաթիռ։

Tert.am