Կապանցի մարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են հաղթանակով

Spread the love

Կապանցի մարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են հաղթանակով

Հաղթած մարզիկներին վայել ընդունելությամբ՝զուռնա դհոլով քաղաքապետարանի բակում դիմավորեցին կապանցի երեք տղաներին՝ էրիկ Մարտիրոսյանին , Արայիկ,Արտուշ Ավետիսյան եղբայրներին: Քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող այս փոքրամարմին տղաները Կապանի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաներն են: Մեկ շաբաթ է արդեն նրանք Ուկրաինայում պայքարում են հայրենիքի պատիվը բարձր պահել: Ծնողները,հարազատները ակումբի սաները հավաքվել ու անհամբերությամբ սպասում էին նրանց քաղաք ոտք դնելուն:
Բարևից, գրկախառնություններից հետո առաջին տեղը նվաճած քիքբոքսնգի վարպետներին Կապանի քաղաքապետը ընդունեց իր աշխատասենյակում:

Տղամարդուն վայել զսպավծությամբ ու համեստությամբ են խոսում Եվրոպայի առաջնությանը մասնակցած մարզիկները։ Իսկ հաղթանակի գործում առաջինը մարզչի աշխատաքն են շեշտում։
Եվ իհարկե կապանցի մարզիկներին չէր հաջողվի այս ամենին հասնել,եթե չլիներ ֆինանսական աջակցությունը։ Կիև մեկնելու և հաղթանակով վերադառնալու գործում երախտագիտության խոսքերն ուղղված են ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրինության հասցեին։
Ջերմ խոսքերից հետո մարզիկներին քաղաքապետարանի կողմից որպես նվեր մարզահգուստներ տրվեցին։
Հերմինե Միքայելյան