Փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը շարունակվում է

Spread the love
Փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը շարունակվում է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Կապանի նստավայրում կայացած նիստը բացվեց մեղադրյալ Արշավիր Խալափյանի ճառով: Իրեն առաջդրված մեղադրանքները ընթերցելուց հետո ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանը մանրամասն ներկայացրեց դեպքերի հերթականությունը.ե՞րբ,ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է իր նկատմամբ մեղադրանք առաջադրվել: Մասնավորապես խոսքը վերաբերում էր Սյունիք համայնքի « Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի ապօրինի գերեզմանատեղիներ հատկացնելու հիման վրա հարուցված քրեական գործին:

Սրանցի հետո Արշավիր Խալափյանը ճառի ընթացքում ՀՀ օրենսգրքից մեջբերումներ անելով անցում կատարեց իր դեմ հարուցված մյուս քրեական գործին՝առևտրային կաշառք: Թե ինչն է վարույթ իրականացնող մարմինը հիմք համարել ներկայացնում է ինքը մեղադրյալը.
» Հակտանշական է այն հանքամանքը,որ որպես քրեական գործ հարուցելու դեպք հիմքի և աղբյուր հանդիսացել է համացանցում տեղադրված տեսանյութը:Սակայն վարույթ իրականացնող մարմինը քննել է առանց այդ նյութին քրեաիրավական գնահատական տալու»,-ասում է Արշավիր Խալափյանը:

Ճառից հետո Արշավիր Խալափյանը Հենրիկ Ավագյանին որպես վկա ներգրավելու միջնորդություն ներկայացրեց ՝պարզաբանելով թե ինչու.
«Պարոն Ավագյանը կհաստատի այն փաստը,որ Սարմեն Սարգսյանը բավականին վտանգավոր խոսկացություններ է ունեցել ոչ թե ինձ հետ,այլ մնացածը արդեն ինքը գիտի»,-ասում է ամբաստանյալը:

Մեղադրող դատախազ Գարիկ Դանիելյանը ի պատասխան պարզաբանեց.» Ինձ համար զարմանալիէ ճիշտն ասա ամբաստանյալի նման հայտարարույունը,որ քննիչը հրաժարվել է ցուցմունք վերցնել անձից: Եթե նման բան է եղել, որպես վկա այստեղ ներգրավելու իմաստ չեմ տեսնում ,եթե կա կոնկրետ սպառնալքիներ,ինչքան ես հասկացա ձեր տողերի տակ,ապա կարող եք սահմանաված կարգով հազորդում տալ»:

Ինչպես այս, այնպես էլ հաջորդ միջնորդությունը ևս դատարանը մերժեց՝ համարելով այն անհիմն:
Հերմինե Միքայելյան