Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում

Spread the love

Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում
Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում

Մարզկենտրոնում 2 օր շարունակ այսպիսի պատկեր կլինի: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումներին ընդառաջ Կապանի քաղաապետարանը ապրիլի 17-18 հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակ՝ հիմնարկ ձեռնարկություններին կոչ անելով հարակից տարածքները մաքրել կուտակված աղբից: Արձագանքողները աշխատանքային օրը սկսելով քաղաքի մաքրությունից կադրից դուրս հայտնեցին իրենց դժգոհությունը՝ քաղաքի տարբեր հատվածներում կուտակված շինարարական աղբից: Շատերն են համամիտ, որ քաղաքը մաքուր պահելու պարտականությունը բոլորինս է և չպետք է իրականացվի շաբաթօրյակից շաբաթօրյակ:

Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում
Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում
Համաքաղաքային շաբաթօրյակ մարզկենտրոնում

Այս օրերին քաղաքի մաքրությամբ զբաղվողները աղբից ազատում են ինչպես ասֆալտապատ, այնպես էլ կանաչապատ տարածքները՝ մաքրելով մոլախոտերից ու չորացած տերևներից: Քաղաքը մաքրելուց բացի շաբաթօրյակի երկրորդ օրը կկազմակերպվի նաև ծառատունկ: