Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում

Spread the love

Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում

Կապանի 10-ը նախակրթական ուսումնական հաստատություների 100 սաներ իրենց ունակություններն են ցուցադրեցին համաքաղաքային սպորտլանդիայում: Կազմակերպիչները կարևորում են նման միջոցառումների անցկացումը: Ինչպես նրանք են նշում այն նպաստում է շարժողական կարողությունների ձևավորմանը, ֆիզիկական դաստիարակությանը և համատեղ աշխատելուն:

Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում

Փոքրիկների առջև դրված մարզական խնդիրները տարբեր էին: 5 մարզաձևերում ուժերը չափելուց հետո միայն հայտնի կդառնան հաղթողները: Ճարպկությամբ ու արագավազությամբ երեխաներից շատերը առաջ էին անցնում և հաղթական միավորներ բերում թիմին: Իսկ վճռական փուլում գործի անցան կրթարանների տնօրենները, դաստիարակներն ու ծնողները: Օղակները դիպուկ նետելու մրցաձևի արդյունքներն էլ որոշեցին հաղթողներին: 3-րդ տեղում թիվ 4, 2-ում թիվ 12 մանկապարտեզներն էին , իսկ պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց թիվ 10-ը ՆՈՒՀ-ը:

Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում
Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում
Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում
Համաքաղաքային սպորտլանդիա Կապանում

Իրենց վանկարկումներով կարծես երեխաներին հավասար մրցում էին նաև ծնողները: Հեռվից հեռու հետևում էին ոչ միայն իրենց բալիկների մրցախաղին, այլև ժյուրիի անդամների անաչառությանը:

Առաջին 3 տեղերում հայտնված Նախակրթարանները քաղաքապետարանի կողմից արժանացան գավաթների, հավաստագրերի և նվերների: Պարգևներից անմասն չմնացին նաև մասնսակից մյուս մանկապարտեզները: