100 հոգով՝ 100վայրկյանում. ֆլեշմոբ Կապանում

Spread the love
100 հոգով՝ 100վայրկյանում. ֆլեշմոբ Կապանում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի տերունական աղոթքից ու երիտասարդների օրհնության կարգից հետո մարզպետարանի բակը լցվեց կարմիրի,կապույտի ու ծիրանագույնի երանգներով։

Կապանցի 100 երիտասարդներ 100 մետրանոց եռագույնը ծածանեցին 100 վայրկյան մարզպետարանի բակում։ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում կազմակերպված ֆլեշմոբի նպատակը մեկն է ՝ աշխարհին հիշեցնել,որ հայը միասնական է ։
«Ոչ թե լացակումած դեմքով ենք ներկայանալու,այլ հպարտ ու պահանջատիրական ոգով»,- ընգծում է նոր սերունդը։

100 հոգով՝ 100վայրկյանում. ֆլեշմոբ Կապանում

Խոստացվածի պես աշխարհի տարբեր քաղաքներում շրջած ու հարյուրավոր հայերի ձեռքով անցած դրոշը ևս հասավ Կապան,որ հետո արդեն կրկին ծածանելու էստաֆետը հանձնվի հաջորդներին ։ Նախաձեռնությունը Կապանի քաղապետին կից երիտասարդական խորհրդինն է։ Դրոշը տրամդրել էր «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը։ Միջոցառմանը ներկ էր նաև քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Քաղաքապետի տեղակալի խոսքով երիտասարդները միահամուռ կերպով պատրաստակամություն են հայտնել մասնակցելու տարաբնույթ միջոցառումներին։

«Այս դեպքում է,որ բառերը ավելորդ են,-ասում են մասնակիցները։ Ամեն ինչ ասված է այս քայլով, նախընտրում ենք լռությամբ ,այլ ոչ թե աղաղակով հասնել մեր նպատակին «։
Ֆլեշմոբից հետո երիատասարդները ճանապարհվեցին դեպի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճ։ Որտեղ հանդիսատեսին ներկայացվեց բոլորին քաջածանոթ ու այս օրերի թեմային համահունչ «Նահապետ» գեղարվեստական ֆիլմը։ Այս կինոնկարով էլ մեկնարկեց կինոդիտումը,որը ևս 100-ամյա տարելիցի շրջանակներում է կազմակերպվել։

Հերմինե Միքայելյան