Մարդիկ սկսել են գանգատվել գլխացավից

Spread the love
Մարդիկ սկսել են գանգատվել գլխացավից

Գլխացավ, բարձր ճնշում, կրծքավանդակի շրջանում ցավեր ու տրամադրության անկում. վերջին շրջանում մարդիկ առավել սկսել են խոսել առողջության վատթարացման մասին: Անկախ տարիքից ու սեռից բոլորը գանգատվում են ու փորձում պատճառը վերագրել եղանակային կտրուկ փոփոխություններին:
Իսկ ի՞նչպես է բացատրում մասնագետը: Արդյո՞ք եղանակը մեծ դեր ունի այս գործում: Ընտանեկան բժշկուհի Ռամելա Սահակյանը պատասխանելով այս հարցերին՝ չի բացառում նաև հիվանդների մեղքի բաժինը:

Քմահաճ եղանակին մեղադրելուց բացի, պետք է նաև որոշակի կանոնների հետևել: Ընտանեկան բժշկուհին թվարկում ու հորդորում է պահպանել դրանք:
Բացի այդ զերծ մնալ առանց բժշկի հետ խորհրդակցելու նշանակված դեղերը հանել կիրառությունից: Շատ հաճախ հիվանդները դժգոհում են ՝40 հազար դրամ թոշակը չի բավականացնում :20 հազարը ծախսել միայն հաբերի վրա ուժերից վեր է:
«Քայլել օրական 40 րոպեից մեկ ժամ, պակասեցնել ծխախոտը, ալկոհոլը, քաղցրավենիքը, հացաբուլկեղենը, ճարպերի քանակը ու հետևլ սեփական քաշին»,- կոչ է անում մասնագետը ինչպես կենտրոն հաճախող հիվանդներին,այնպես էլ հեռուստաէկրանից այն կողմ նստածներին: Վարժություններ անել, հետևել սննդակարգին և ընդունել հաբերը.հիմնական 3 կանոններն են սրանք:

Միևնույն ժամանակ բժշկուհին դրական միտում է տեսնում. մարդիկ առավել գրագետ ու հետևողական են դարձել: Օրական 20-30 հիվանդը պայմանավորված չէ միայն հիվադությունների սրացումով:

Հերմինե Միքայելյան