Դպրոցականները հիշում ու պահանջում են, որ դատապարտվի ոճիրը

Spread the love

Դպրոցականները հիշում ու պահանջում են, որ դատապարտվի ոճիրը
Այս օրերին ամենուր հիշատակի, ոգեկոչման միջոցառումներ են։ Կապանի համար 2 ավագ դպրոցի պատերից ներս չսպիացած վերքի մասին հիշոցնող պաստառները հաջորդում են մեկը մյուսին։ Դահլիճից լսվող երաժշտության ու հնչեղ ասմունքի ձայնը ներս մտողին ուղղորդում է այստեղ։
Դպրոցականները հիշում ու պահանջում են, որ դատապարտվի ոճիրը
1915 թվականի իրադարձությունների ցավը մարդկային հոգին ունակ չէ տանելու։ Անջնջելի հիշողությունները բեմում կանգնած աշակերտներ փոխանցում էին հանդիսատեսին իրենց խոսքի միջոցով։ Բնավ չէր կարելի ասել, որ նրանք այդ ամենի միջով չեն անցել
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կրթօջախը տարաբնույթ նախաձեռնություններով է հանդես գալիս։Այս անգամ 10-րդ դասարանի աշակերտներն էին համախմբել և իրենց բողոքի ու ցասում ձայնն էին արտահայտում բանաստեղծությունների, երգի և պարի միջոցով։
Դպրոցականները հիշում ու պահանջում են, որ դատապարտվի ոճիրըՄոռացության տալ ինչ կատարվել է 1915 թվականին չի կարելի։ 100 հազարավոր անպաշտպան մարդիկ վայրագությունների զոհ դարձան, սակայն անպատիժ մնացին։ Տարիների ընթացքում եղան ըմբոստներ, ովքեր վրիժի բռունցք բարձրացին։Դրանիցի մեկն էլ Սողոմոն Թեհլերյանն էր։ Թալեաթ Փաշային սպանողը կանգնել էր դատարանի առաջ ։
Աշակերտները բեմականացրին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։ Ավելի պատկերավոր դարձնելով եղելությունը։
Դպրոցականները հաստատակամ են.ոչ միայն հիշում են, այլև պահանջում, որ դատապարտեն ոճիրը։