«20-րդ դարի մեծ ոճիր և մեկուկես միլիոն աղոթք» խորագրով ցուցահանդես Կապանում

Spread the love

«20-րդ դարի մեծ ոճիր և  մեկուկես միլիոն աղոթք» խորագրով ցուցահանդես ԿապանումԿապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը մարդաշատ էր։ «20-րդ դարի մեծ ոճիր և մեկուկես միլիոն աղոթք» խորագրով բացված ցուցահանդեսն էր առիթը։ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համաքաղաքային թվով երկրորդ ցուցահանդեսն էր սա ։
«20-րդ դարի մեծ ոճիր և  մեկուկես միլիոն աղոթք» խորագրով ցուցահանդես Կապանում
1915 թվականին իրականացված հանցագործության անխոս վկաները թանգարանում ներկայացված լուսանկարներն են ՝գաղթականների տեղահանման, աքսորի ճանապարհը բռնած հայ կնոջ և երեխայի տեսքով։ Լուսանկարները ոմանց համար հայտնի ,ոմանց համար էլ անհայտ են, սակայն, նման ցուցահանդեսների գաղափարի հիմքը
հետագա ցեղասպանությունների կանխարգելման մտադրությունն է։ Ցուցադրությունում առանձին անկյուն էր հատկացվել ոճրագործությանը զոհ գնացած գրողներին, վրիժառության հայ քրմերին:

«20-րդ դարի մեծ ոճիր և  մեկուկես միլիոն աղոթք» խորագրով ցուցահանդես Կապանում
Ցուցահանդեսը մշտական կլինի։ Թանգարան տեղեկատվական և գիտական կենտրոն է` խոսելով մշտական ցուցադրության կարևորության մասին ընդգծում է տնօրեն Արմեն Գևորգյանը։ Այսօր այդ ոճրագործությունը ատացոլող ընդամենը մեկ թանգարան կա Հայաստանում մինչդեռ նույն Հոլոքստի դեպքում, որ ճանաչվել և դատապարտվել է աշխարհում մեծ դեր են խաղացել թանգարանները։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 2 տասնյակ երկիր։ Անցած կիրակի էլ տեղի ունեցած պատմական իրադարձության աշխարհի ուշադրությանը ևս մեկ անգամ սևեռեց Հայոց ցեղասպանության փաստի վրա։ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցանկը գլխավորում է Ուրուգվայը և եզրափակում Բոլիվիան ։