«Հնարավորությունների անսահմանություն» ծրագիրը Սյունիքում և Վայոց ձորում

Spread the love

"Հնարավորությունների անսահմանություն" ծրագիրը Սյունիքում և Վայոց ձորում

Ի ծնե խուլ,բայց բնավորությամբ աշխույժ աղջնակի մասին պատմող ֆիլմով սկսվեց հանդիպումը: Այն կազմակերպել էին «Ողջի» և Եղեգնաձորի «Սոցիալ հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն» ՀԿ-ները: Ներկա էին մարզպետարանի, քաղաքապետարանի և հկ-երի ներկայացուցիչներ:
Կարճամետրաժ ֆիլմում ներկայացված էին հատուկ կարիքավոր աղջնակի առօրյան, նախասիրությունները և ձեռքբերումները: Այսօր արդեն նա 7 լեզվի է տիրապետում: Թե ինչպես դա հաջողվեց և ինչ դեր ունի հասարակությունը այս գործում, քննարկեցին հանդիպման մասնակիցները ֆիլմը դիտելուց հետո: «Հնարավորությունների անսահմանություն» ,-այս անունն է կրում ծրագիրը,որի վերնագիրը պահատական չէ ընտրված:

Ամեն ինչ անել ,որ հատուկ կարիքավոր մարդը իրեն լիարժեք ու հասարակության լիիրավ անդամ զգա, սա է ծրագրի նպատակը,-ասում է Նանե Բագրատունին: Փոխենք կարծրատիպերը,փորձենք օգնել հաշմանդամություն ւոնեցող անձանց լուծելու իրենց առջև դրված խնդիրները:
Ծրագիրը 2 մարզերում՝Վայոց ձորի և Սյունիքի , իրականացվում է փուլ առ փուլ: Հաջորդը կլինի մրցույթի տեսքով: Մարզերում բնակվող հաշմանդամ անձինք հնարավորություն կունենան մասնակցելու ցեղասպանությանը նվիրված մրցույթին: Լավագույն աշխատաքների միջոցով նրանք ևս կմասնակցեն առաջիկա նախաձեռնություններին:
Ներկաները նշեցին,որ Սյունիքը կարծրատիպերի առումով բավականին տարբերվում է մյուս մարզերից: Այստեղ մարդիկ առավել տեղակացված են ու առաջադեմ են : Եվ ավագ դպրոցներում կատարվող աշխատնքները անհետևանք չեն մնում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի ֆինանսաական աջակցության օգնությամբ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել»,-պարզաբանում են կազմակերպիչները:

Հերմինե Միքայելյան