Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ամփոփիչ նիստ էր հրավիրել

Spread the love

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ամփոփիչ նիստ էր հրավիրելԿապանում կայացավ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը։ Աշխատանքային խմբերը ներկայացրին սպասվելիք իրադարձությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Համայնքային միջոցառումների շրջանակում հայտարարված ասմունքի մրցույթը արդեն կայացել է։
Կապանի Շմավոն Մովիսիյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Արմեն Գևորգյանը ով զբաղվում է հայ գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի անթաղ աճյունի հուղարկավորության կազմակերպման հարցերով տեղեկացրեց մանրամասները։ Առաջաձոր գյուղում սկսել են նախապատրաստվել ։
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ամփոփիչ նիստ էր հրավիրելՔաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անելիքները Ռուդոլֆ Սարգսյանը մանրամասնեց։ Ի հիշատակ ցեղասպանության զոհերի երիտասարդները ծառատունկ կիրականացնեն։
Հանձնաժողովի նիստը վարում էր համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը։ Քաղաքապետը մասնակիցների հորդորեց հատ-հատ հստակեցնել անելիքները քանի որ նման քննարկման առիթ այլևս չի լինելու և որպեսզի կազմակերպական հարցեր չառաջանան մատնանշել ծագած խնդիրները։
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ամփոփիչ նիստ էր հրավիրել100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություների ցանկը հագեցած է ցուցահանդսներով, տարաբնույթ նախաձեռնություններով նշեց Աշոտ Հայրապետյանը , սակայն ավանդաբար նաև Հայ հեղափոխական դաշնակցության կողմից անցկացվող ջահերով երթը կկազմակերպվի և քաղաքապետը դաշնակցության ներկայացուցիչներին առաջարկեց այն ևս համաքաղաքային միջոցառումների մաս համարել ։
Միջոցառումներից ամենազանգվածայինները կլինեն ապրիլի 23-ին և 24-ին։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում «Հիշում եմ և պահանջում» խորագրով զանգերը 100 անգամ կղողանջեն ,աղոթք ու մոմավառություն կկատարվի նվիրված անմեղ զոհերի հիշատակին։ Երկինք բաց կթողնվեն 100 կանթեղները վերապրելու կամքի և կյանքի շարունակության խորհրդով։