Արհավիրքը պատկերող 22 կտավներ՝ մեկ ցուցադրությամբ

Spread the love

Արհավիրքը պատկերող 22 կտավներ՝ մեկ ցուցադրությամբՋարդեր, տեղահանություն, խեղված ճակատագրեր , վերապրում այս ամենը 22 գեղանկարչական աշխատանքների տեսքով բացված ցուցահանդեսում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և որով էլ մեկնարկեցին կապանյան միջոցառումները։
Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 9-ից բացված ցուցահանդեսում արհավիրքը պատկերող կտավները յուրովի են ներկայցնում մարդկության դեմ գործած մեծագույն ոճիրը։
Արհավիրքը պատկերող 22 կտավներ՝ մեկ ցուցադրությամբՀյուրերին թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը մանրամասն ներկայացրեց ընտրված աշխատանքների բովանդակությունը։Հայ ժողովրդի պատմության ամենացավոտ էջերի վկայունները առաջիկա շաբաթներին հնարավորություն ունեն դիտելու բոլոր նրանք, ովքեր կայցելեն թանգարան։
Արհավիրքը պատկերող 22 կտավներ՝ մեկ ցուցադրությամբ
Դպրոցակաների խումբը ,որ պակաս հետարքրությամբ չէր դիտում կտավները ակամա առանձնացավ մեծահասակներից։ Մատաղ սերունդը ապրում, հիշում ու պահանջում է աշխահից ճանաչել ոճրագործությունը՝ հստակ արտահայտելով իր դիրքորոշ պետք չէ լացել ու ողբալ։

Ստեղծագործական ժառանգությունը մեծ արվեստագետների աշխատանքները, որը պատկերում են ողբերգական անցյալի դրվագները նաև զգաստացնում են . այս ամենը չպետք է կրկնվի։