Երաժշտական մրցույթ-փառատոն Կապանում

Spread the love
Երաժշտական մրցույթ-փառատոն Կապանում

Առավոտից Կապանի արվեստի պետական քոլեջը սովորականից մարդաշատ էր ու աշխույժ: Տարբեր սենյակներից լսվող դաշնամուրի,ջյութակի, քանոնի ու դուդուկի հնչյունները վկայում էին,որ օրը հագեցած կլինի: Մարզի քաղաքներից Կապան էին ժամանել արվեստի և երաժշտական դպրոցների սաներ:Առիթը ցեղասպանության նվիրված մրցույթ-փառատոնն էր : Մինչ միջոցառումը սկսվելը,փորձեր էին ընթանում:

Մրցույթ-փառատոնում ստուգվեցին ոչ միայն գործնական ,այլև տեսական գիտելիքները: Առաջարկը մշակութային կրթության աջակցության հիմնադրամինն է: Այսինքն ՝ եթե ոմանք բեմում հանդես էին գալիս իրենց նախընտրած գործիքը նվագելով,ապա մյուսները լսարանում ՝տեսական գիտելիքներն էին ստուգում: Կոնսերվատորիայի ներկայացուցիչները թեսթերի միջոցով երեխաների ընդհանուր զարգացվածությունն էին ստուգում: Հարցերը անցած թեմաներին էին վերաբերում.ո՞վ է «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակը կամ ո՞ր նվագարանը պղնձյա փողային չէ:
Ժյուրին էլ որոշեց, թե ով ինչ պատվոգրի կարժանանա՝լավ կատարողի թե լավ մեներգողի :

«Այս ձևաչափով ստուգատես դեռ չէր կազմակերպվել,-ասում է հիմնադրմաի փոխտնօրեն Տիգրան Թոհրամաջյանը: Խնդիրը ոչ թե անպայման մասնագետներ պատրաստելն է ,այլ պարզապես կրթված անհատներ մեծացնելը: Եվ ոչ միայն»,-ավելացնում է նա:

Մարզի քաղաքներից ժամանած երեխաներից շատերի համար սա առաջին մրցույթ-փառատոնն է : Իսկ ոմանք էլ հասցրել են փորձ ձեռք բերել: Այնուամենայնիվ հուզմունքը անպակաս էր:
Երկրորդ փուլից հետո արդեն մայիսին հաղթողները հանդես կգան համերգով: Ինչ վերաբեում է գնահատման համակարգին՝ հիմնադրամի փոխտնօրենի խոսքով ավելի շատ կարևոր է ոչ թե հավաքած միավորների քանակը , այլ այս ընթացքում սովորածը: Շնորհալիները պատվոգրերի արժանացան: Տեղեկացնենք նաև ,որ մարզկենտրոն ժամանած երեխաների և ուսուցիչների ֆինանսական ծախսերը հոգացել են քաղաքապետարանները:

Հերմինե Միքայելյան