Հեղինակային երգեր, գնահատանքի խոսքեր

Spread the love

Հեղինակային երգեր, գնահատանքի խոսքերԱպրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնը բոլոր կանանց համար է յուրահատուկ օր։ Սակայն այս տարվա ապրիլի 7-ը Ռուզաննա Ավանեսյանի համար առանձնացավ մեկ այլ հիշարժան իրադարձությամբ։ Ստեղծագործական երեկո, որը ,թերևս, լավագույն նվերն է մանկավարժի , երաժշտի համար։
Երաժշտության հանդեպ սերը առաջացել է ընտանիքում ,որտեղ բոլորը այս ոլորտից էին ու բնականաբար Ռուզաննա Ավանեսյանն էլ ընտրեց երաժշտության ասպարեզը։Ավարտելով Կապանի երաժշտական ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։Իսկ աշխատանքային ուղին սկսվել է 1986 թվականից նորաբաց Կապանի համար 3 երաժշտական դպրոցից:
Հեղինակային երգեր, գնահատանքի խոսքեր
Օրվա հերոսին մեծարանքի և գնահատանքի խոսքեր շռայլեցին։ Գեղանկարիչ Բորիկ Մինասյանը ,համար 1 երաժշտական դպրոցի այժմյան տնօրեն Լիլիա Վարդանյանը վստահեցրին, որ Ռուզաննա Ավանեսյանի հետ աշխատել են ըմբռնումով։ Ցանկացած հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել:Խոստովանում են, որ նրա աշխատասիրությունն է եղել ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը։
Հեղինակային երգեր, գնահատանքի խոսքեր
Դահլիճում ներկաներից բացի տեսաձայնագրության միջոցով մանկավարժին շնորհավորեցին աշակերտեները ։ Մարդիկ, որոնք այժմ Հայաստանում չեն բնակվում,բայց չեն մոռանում իրենց ուսուցչին։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մայրության և գեղեցկության տոնի արթիվ շնորհավորելով ներկաներին մաղթեց, որ բոլորը վայելեն մայրանալու բերկրանքը, իսկ օրվա հերոսին առողջություն ցանկացավ։
«Օրերս հին ու անցած» խորագիրը կրող ստեղծագործական երեկոյին հնչեցին Ռուզաննա Ավանեսյանի երգերը։ Հեղինակի շնորհակալական խոսքերը ուղղված էին երաժիշտ-կատարողներին:Ծաղիկներ, գրկախառնություններ, որոնք ամբողջացրին օրը։