Դրամական օգնություն բազմազավակ մայրերին

Spread the love

Դրամական  օգնություն բազմազավակ մայրերին

Արմինե Մարտիրոսյանը մայրության և գեղեցկության տոնի առաջին շնորհավորանքները առավոտյան զավակներից է ստացել։ Ասում է` առանձնապես չէր էլ սպասում, որ օրը պլանավորածից այլ ընթացք կստանա:Առօրյա հոգսերը թողել ու քաղաքապետարան էր եկել։ Առիթը անակնկալ հեռախոսազանգն էր։
Մեկ տարուց ավել է, ամուսնու մահից հետո, 4 անչափահաս երեխաներին Արմինեն մենակ է մեծացնում։ Դժվար է, իհարկե, երիտասարդ մայրիկի համար պատասխանատվությունը ամբողջովին իր ուսերին է այժմ, բայց երեխաները նրան ուժ են տալիս ։Միայն թե երազանքներ ունի ,որ ցանկանում է իրականացած տեսնել ։
«Բնակարան կուզենայի թեկուզ մի սենյականոց,վարձով եմ ապրում ,շատ դժվարա»,-ասում է։
Դրամական  օգնություն բազմազավակ մայրերինԱրմինեի հետ միասին 4 և ավելի անգամ մայրության բերկրանքը վայելած 14 կապանցի կանայք քաղաքապետի կողմից դրամական օգնություն ստացան։ Փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը գարնանային գեղեցիկ տոնի արթիվ շնորհավորելով ներկաներին ընդգծեց ,որ անգնահատելի է նրանց դերը ու որ միայն նրանք են տղամարդկանց պարգևում այդքան ցանկալի արժանավոր ու հպարտություն ներշնչող զավակներ։
Դրամական  օգնություն բազմազավակ մայրերին
Միամսյակը հատում է եզրագիծը, սակայն մայրերին, քույրերին, աղջիկներին, տատիկների գեղեցիկ խոսքեր շռայլելու առիթը պետք է ոչ թե սահմանափակվի միամսյակով այլ կլոր տարին լինի։ Ուշադրությունը ամեն պարագայում էլ հաճելի է։
Հայ կինը լինի տանը , ընտանիքում թե հասարակության մեջ միշտ էլ ձգտում է ապրել լիարժեք կյանքով ։ Մնում է արժանին մատուցել նրանց ստեղծելով բարենպաստ պայմաններ։