Հերթական նիստը հետաձգվեց

Spread the love

Հերթական նիստը հետաձգվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Հերթական նիստը նշանակվել էր ապրիլի 7 ,որը հետաձգվեց մեղադրյալի պաշտպան Կարինե Օվչյանի հարգելի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին:

Ավելի վաղ տեղեակցրել էինք,որ Արշավիր Խալափյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ստանձնելով Սյունիք համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ:

Հերմինե Միքայելյան