Սուրբ Հարության տոնին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր

Spread the love

Սուրբ Հարության տոնին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էրՔրիստոս հարյավ ի մեռելոց,օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ապրիլի 5-ին բարևի փոխարեն գրեթե բոլորը միմյանց այսպես էին ողջունում։ Բնության զարթոնքը խորհրդանշող տոնին՝ Զատիկին յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում այցելել եկեղեցի և խնորհվել հարություն առած Տիրոջը առջև։
7 շաբաթ, տևած պահքից հետո , հայկական ընտանիքները տոնական սեղաններ են բացում, զարդարում տարատեսակ ավանդական ուտեստներով ։ Հիսուսի հրաշափառ հարության տոնակատարության ,խորհուրդն է շատ կարևոր, որ գիտակցեն հավատացյալ ժողովուրդը ։
Սուրբ Հարության տոնին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր
Քրիստոսը հարություն առնելով մեռելներից թողություն տվեց նաև մեր մեղքերին։Եթե չլիներ Քրիստոսի հարությունը ապա մարդ արարածի փրկության հույսը կբացակայեր։ Մարդու անմահության գաղափարը Տիրոջ հարության շնչով եղավ։
Սուրբ Հարության տոնին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր
5 տարի է Եվա Տոնապետյանը Հայաստանում է ապրում։ Սիրիայում չավարտվող պատերազմի պատճառով ընտանիքով տեղափոխվել են Արցախ և վերաբնակվել Կովսականում։ Ասում է՝ մեր բոլոր եկեղեցական տոները այնտեղ՝ Սիրիայում ,առանձնակի շուքով են նշել ու մեծ կարևություն տվել։
Զատիկին առաջացել է զատում, բաժանում բառից։ Տոնի բոլոր ավանդույթների ու սովորույթներից զատ կարևորը հավատքն է սերը և աղոթքը ։12-ամյա Նարեկը այս ամենը շատ լավ գիտի ։Խնամքով պատրաստված զամբյուղը ներկած ձվերով լի բերել էր եկեղեցի Աստծո օրհնությունը ստանալու համար։
Սուրբ Հարության տոնին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր
Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսը։

Չնայած հոգևոր հովվի նախազգուշացումներին այնուամենային հավկիթակռվից խոսուափել չհաջողվեց։ Անմիջապես սկսվեց հրմշտոցն ու իրարանցումը։ Հավանաբար մարդիկ եկեղեցուց տուն տարած ձվի մեջ են խորհուրդ տեսնում։