Բասկետբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սամվել Հայրապետյանին

Spread the love

Բասկետբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սամվել Հայրապետյանին
Գրեթե ամեն ինչ, ինչպես պրոֆեսիոնալ բասկետբոլում։ Միայն մի տարբերությամբ. այս անգամ խաղը ընկերական է՝ նվիված վաստակաշատ մարզչի հիշատակին։
Հայաստանի և Քաջարանի օրհներգերից հետո մարզչի սուլիչի ձայնը ազդարարեց խաղի մեկնարկը։ Պայքարը սկսված է։ Կարմիր և կապույտ մարզաշապիկներով թիմերից յուրաքանչյուրը ձգտում է արագ հասնել գնդակին և նետել զամբյուղը։
Բասկետբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սամվել Հայրապետյանին
Սամվել Հայրապետյան անունը Քաջարանի մարզական կյանքում ոսկե տառերով է գրվել։ 1973 –ին ստանձնելով Կապանի շրջանային ժողկրտբաժնի եթակայությամբ գործող մարզադպրոցի տնօրենի պաշտոնը նա մեծապես նպաստեց տարբեր մարզաձևերի զարգացմանը, կրթօջախների միջև համագործակցությանը ։Մերուժան Աթայանը ընդգծում է՝նրա գործունեության 2 տասնամյակների ընթացքում մարզական ավանդույթներ ձևավորվեցին։
Բասկետբոլի հուշամրցաշար՝ նվիրված Սամվել Հայրապետյանին
Ընդամենը 51 տարի է ապրել Սամվել Հայրապետյանը ,սակայն հասցրել է թողնել հարուստ կենսագրություն։ Նրա ձևավորած ավանդույթները պահպանելու կոչ արեց քաղաքապետ Վարդան Գևորգյանը և կարևորեց երախտավորիներին չմոռանալը։
Ընկեր Հայրապետյան անհատին, մարզչին, նվիրված հուշամրցաշարում երեք թիմեր էին պայքարում Քաջարանի երկու դպրոցները և Լեռնաձորը։