Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի 2-ամյա գործունեության արդյունքները

Spread the love

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի 2-ամյա գործունեության արդյունքներըՄի քանի ամսից կլրանա Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդի հիմնադրման 2 տարին։ Ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող խորհուրդը հասցրել է այս ժամանակահատվածում բազում միջոցառումների ու ծրագրերի հեղինակ դառնալ՝ անմիջական մասնակիցը լինելով մարզկենտրոնի կյանքին։ «Խորհուրդը իրենցի ներկայացնում է 16 տարբեր կազմակերպություններից ու կառույցներից բաղկացած մի խումբ։ Հիմնական նպատակը եղել է այն, որ տարբեր կազմակերպություններով համախմբվենք և լուծենք այնպիսի խնդիրներ որոնք մենք առանձին-առանձին չենք կարող լուծել»,-ասում է խորհրդի անդամ Հրայր Խաչատրյանը։
Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի 2-ամյա գործունեության արդյունքներըԻ սկզբանե թափանցիկ և հրապարակային աշխատելու սկզբունքով առաջնորդվող խորհուրդը մեկ հարկի տակ համախմբելով տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդների փորձում է նրանց ձայնը լսելի դարձնել և նստերի ժամանակ օրակարգում տեղ գտած հարցերը քննարկելիս հաշվի առնել նրանց կարծիքները։
Աշխատանքային շաբաթվա վերջին օրը գործընկեր կազմակերպությունների հետ հանդիպման նպատակը գործունեության նշանակալի ձեռքբերումներով կիսվելն էր ու ինչու չէ նրանց դիտարկումները լսելը։
Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի 2-ամյա գործունեության արդյունքներըՔաղաքի հրատապ խնդիրները տեսադաշտում պահելուն զուգահեռ, խորհուրդը նաև երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպման մասին է մտածել։ Մի շարք միջոցառումներ են անցկացրել տարբեր ուղղվածությամբ՝ ուսուցողականից մինչև իտելեկտուալ զարգացվածություն։ Այժմ մտածում են նաև երիտասարդական զարգացման կենտրոն ստեղծելու մասին
Քաղաքապետի կից երիտասարդկան խորհուրդը այնտեղ է, որտեղ իրենց կարիքը զգում են, որտեղ իրենք են հարկ համարում։ Ներուժը ,որը մեկ կառույցի անունից է հանդես գալիս, բայց միաժամանակ տարբեր ոլորտներում է ծավալվում փորձում են օգտագործել ի նպաստ Կապանի ։Ապրիլը, ինչպես մյուս կառույցների, այնպես էլ երիտասարդական խորհդրի համար միջոցառումներով հարուստ կլինի։ Իհարկե է , խոսքն առաջին հերթին վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ։