Ասմունքի մրցույթ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Spread the love

Ասմունքի մրցույթ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Սևակ, Տերյան, Էմին, Թումանյան ու Չարենց ՝ հիմնականում այս մեծանուն գրողների հայրենասիրական ստեղծագործություններն են դպրոցականների ուշադրության կենտրոնում։ Ասվածի վկայությունը քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած ասմունքի մրցույթն էր, որին մասնակցում էին 19 դպրոցականներ։ Վերջիններս իրենց ընտրած ստեղծագործությունները ներկայացրին ժյուրիի դատին։
Ասմունքի մրցույթ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ժյուրիի անդամ, քաղաքապետարանի կրթության բաժնի մասնագետ Նառա Մելքումյանը կարևորում է դպրոցների ակտիվ մասնակցությունը, ասում է, գովելի է այն փաստը, որ աշակերտները բավականին լավ ստեղծագործություններ էին ընտրել ։
Ասմունքի մրցույթ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Հաղթողներին ընտրելիս ժյուրիի անդամները ուշադրություն կդարձնեն վերջիններիս խոսքի հստակությանը։ Իսկ արդեն ապրիլի 24-ի Մեծ միջոցառմանն ընդառաջ, նրանց հետ կաշխատեն, կհղկեն հնչերանգն ու արտասանական հմտությունը ՝ ելույթների որակն ապահովելու համար։