Մի խումբ առողջ կապանցիներ դոնորներ դարձան

Spread the love

Մի խումբ առողջ կապանցիներ դոնորներ դարձանՊարբերաբար «Արյան հավաքման ծառայություններ» ծրագրով մարզի տարբեր բնակավայրեր է այցելում Սյունիքի մարզային «Արյան փոխներարկման կայանը»։ Առողջ քաղաքացիներից դոնորական արյուն է հավաքվում և պահվում արյան բանկում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդներին տրամադրելու նպատակով։

Դոնորային արյան վարակային անվտանգության դեպքում են քաղաքացուց արյուն վերցնում։ Կանայք տարվա ընթացքում կարող են արյուն հանձնել 4, իսկ տղամարդիկ 5 անգամ, սակայն «Արյան փոխներարկման մարզային կենտրոնի» աշխատակիցները տարին առավելագույնը 3 անգամ են արյուն վերցնում։

Արյուն հանձնող քաղաքացիների թիվը քիչ չէ, նրանց մի մասը գումար ստանալու նպատակով է գալիս, մյուս մասը՝ ինչու չէ անվճար փորձանմուշի օգնությամբ իր առողջական վիճակը ստուգելու, մյուսն էլ պարզապես դոնորության կարևորությամբ առաջնորդվելով։ Այս անգամ դոնորների մեծամասնությունը երիտասարդներ էին։