Ուր գնալ սովորելու.շրջանավարտները պետք է կողմնորոշվեն

Spread the love

Ուր գնալ սովորելու.շրջանավարտները պետք է կողմնորոշվեն
Ուր գնալ սովորելու` մտատանջող հարց, որ այս ամիսներին հանգիստ չի տալիս շրջանավարտներին։ Ոմանք մասնագիտական ուղղվածության հարցում կողմնորոշվել են դեռ մանկուց ,ոմանք էլ դժվարանում են ըտրել իրենց հոգեհարազատ ոլորտը, որի գծով էլ կհմտանան դպրոցից հետո ուսումը շարունակելու ժամանակ։ Չնայած այս ամենի` կրթօջախների ավարտական դասարանների աշակերտները ստիպված են կայացնել այդ որոշումը։
Փետրվարի 20-ից Կապանի համար 2 ավագ դպրոցի շրջանավարտները իրենց նախնական որոշման մասին հայտնել են տնօրինությանը՝ լրացնելով անհրաժեշտ հարցաթերթիկը ։ Տարբեր հոսքերում սովորող 76 աշակերտներ այս տարի հրաժեշտ կտան հարազատ կրթօջախին։

Ուր գնալ սովորելու.շրջանավարտները պետք է կողմնորոշվեն
Նախնական արդյունքերի համաձայն` այս տարի էլ աշակերտների մեծ մասը նախապատվությունը տվել են մայրաքաղաքի բուհերում ուսանելուն։ Նրանք մատնանշում են հետևյալ պատճառը՝ մարզում իրենց նախընտրած մասնագիտություններ չկան։
Պատասխանատու ժամանակաշրջանը է` ասում են աշակերտները։ Կենտրոնացրել են բոլոր ուժերը լավ պարապելու և իրենց ուսուցիչների ու ծնողների սպասելիքները արդարացնելու համար։ Մի մասը կրկնուսույցների մոտ լրացուցիչ պարապմունքների է հաճախում մյուսները` բավարարվում են միայն ուսումնական դասաժամով ու ինքնակրթությամբ։
Ուր գնալ սովորելու.շրջանավարտները պետք է կողմնորոշվեն
Տարիների փորձը ցույց է տալիս, որ ուսանողները ուսումը ավարտելուց հետո չեն վերադառնում հայրենի քաղաք ու չեն փորձում այստեղ ծառայեցնել իրենց գիտելիքները ։ Վերդարձողներ էլ քիչ տոկոս են կազմում։
Առաջիկա օրերը հայտերի հաստատման և ճշգրտման փուլն է։ Աշակերտները պետք է հստակեցեն իրենց կողմնորոշումը ։
Այս տարի Սյունիքի մարզում դպրոցը կավարտեն` 2716 12-րդ դասարանցիներ և 766 9-րդ դասարանցիներ: