Կառավարությունը խստացրել է սանգրքույկներ ունենալու պահանջը

Spread the love

Կառավարությունը խստացրել է սանգրքույկներ ունենալու պահանջըԵրկրի գործադիր իշխանությունը որոշում է կայացրել ուժեղացնել սննդի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների վերահսկողությունը, և քանի որ ինչպես փորձն է ցույց տվել, այս ոլորտում ամենախոցելին երեխաներն են, խստացվել է դպրոց-մանկապարտեզների ճաշարաններում սննդի հետ շփվող աշխատակիցների սանգրքույկներ ունենալու պահանջը:
Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Քրիստինե Սողոմոնյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ճիշտ է, հետևում են կառավարության բոլոր որոշումներին, սակայն այս հարցում իրենք խստացմանը չեն սպասել, այստեղ սննդի անվտանգության վերահսկողությունը միշտ առաջնային է եղել:

Կառավարությունը խստացրել է սանգրքույկներ ունենալու պահանջը«Քանի որ աշխատում ենք երեխաների հետ, միշտ էլ սննդի վերահսկողությունն առաջնային պլանում է եղել, ինչ վերաբերում է մատակարարներին, ապա ասեմ, որ այս տարի մեր մրցույթը շահել է «Յանա Մելքումյան» ԱՁ-ն՝ հիմնական սննդամթերքը նա է մեզ մատակարարում, կաթնամթերքը շահել է «Մարիլա» ՍՊԸ-ն, հացն էլ «Զանգեզուր հասկ»-ը»,-ասում է տնօրենը:

Սնունդը ստանալիս առաջին հերթին ժամկետն են ստուգում և պահանջում համապատասխան փաստաթղթերը, տնօրենն անձամբ է զբաղվում սննդամթերքի համակարգման աշխատանքներով, ասում է, օրինակ միսը հաճախ վերադարձնում է, անկախ նրանից՝ թե փաստաթղթերն ինչ են պատմում դրա թարմության կամ անվտանգության մասին, մի փոքրիկ բիծն անգամ տնօրենի ուշադրությունից չի վրիպում:
Կառավարությունը խստացրել է սանգրքույկներ ունենալու պահանջըՍանիտարական գրքույկներով ոչ միայն խոհարարներն են ապահովված, այլև ողջ անձնակազմը, բացի հաշվապահից , գործավարից և պահակից: Բոլոր այն աշխատակիցները, ովքեր անմիջականորեն շփվում են երեխաների հետ, կես տարին մեկ բուժզննման են ենթարկվում:

Նախակրթարանում առավոտյան ոչ միայն երեխաների առողջական վիճակն է ստուգվում, այլև աշխատակիցների: Մանկապարտեզի բուժքույրն իր ստուգիչ աշխատանքները սկսում է խոհանոցից:
Այս նախակրթարանը օրինակելիներից է, այնուհանդերձ կառավարության նախագիծը թույլ կտա առավել ուժեղացնել վերահսկողությունն ու խուսափել զանգվածային վարակներից: