Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներին

Spread the love

Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներինԶավեշտալի կերպարներին շարժումներ ու հրահանգներ տալով, ալգորիթմական գործողությունների շնորհիվ խաղեր ու պատկերներ ստեղծող այս պատանիներն ու երիտասարդները դեռ երկրորդ շաբաթն է ինչ սկսել են ուսումնասիրել ծրագրավորման լեզուն: Սա Կապանի նորաստեղծ «Նյու Պասկալ» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությունն է, դասընթացներն անվճար են՝ մասնակիցների տարիքն անսահմանափակ:

Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներին«Ինժեներական դասընթացներ են սրանք, տարիքային սահմանափակում չունենք, բոլոր ցանկացողներին սովորեցնում ենք ծրագրավորման հիմունքները և որոշակի լեզուներ, այսինքն տալիս ենք հիմնական գիտելիքներ,որ մարդիկ հետագայում կարողանան շարունակել սովորել կամ աշխատել»,-ասում է ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Նյու Պասկալն» ինքը ձևավորվել է նման մեկ այլ դասընթացի արդյունքնում, որը Կապանում իրականացնում էր «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը: Հենց վերջինիս նոր ռազմավարության ու աջակցության շնորհիվ էլ հանրապետության տարբեր շրջաններում ստեղծվում են անկախ ընկերություններ՝ որոնք միտված են տարածաշրջանում զարգացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Նյու Պասկալ»-ը Կապանի միակ ՏՏ ընկերությունն է, որը նկատել է ոլորտով հետաքրքրվողների շրջանակի ծավալումը և փորձում է զարգացնել դրանում ընդգրկվածների գիտելիքներն ու հմտությունները:

Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներին«Սկզբնական շրջանում կսովորեն «Աղուէս» և «Կրիա» ծրագրերը, «Աղուէս»-ը հնարավորություն է տալիս, որ մարդիկ, ուսանողները նախ գիտելիքներ ձեռք բերեն ընդհանուր ալգորիթացման մասին,որը ծրագրավորման հիմքն է: Իսկ հետագայում արդեն կսովորեն նաև ծրագիր գրել «Կրիա»-ի միջոցով: Դա ավարտելուց հետո, ծանոթանալու են Linux օպերացիոն համակարգին, դրա առավելություններին, կսովորեն Linux-ի ծրագրավորման միջավայրում»,-նշում է ծրագրավորող,դասընթացավար Հայկ Մկրտչյանը:

Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներինԱշխատանքների հետագա ընթացքը կախված է մասնակիցների ընտրությունից, թե ծրագրավորման որ լեզուն կսիրեն և որ միջավայրում կցանկանան առավել հմտանալ: Դասընթացավարները նպատակ ունեն նաև դյուրակիր էլեկտրոնային սարքավորումների ծրագրավորմանն անդրադառնալ, չի բացառվում, որ տեղում Android-ի համար ծրագրեր նախագծվեն: Դասընթացները կտևեն մոտ կես տարի, որից հետո ուսանողները քննություն կհանձնեն և իրենց գիտելիքներին ու գնահատականներին համապատասխան հավաստագրեր կստանան, որոնք թույլ կտան աշխատանք գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Անվճար դասընթացների միջոցով նորաստեղծ ընկերությունը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներին