Արտահայտություններ, որոնք չի կարելի ասել երեխաներին

Spread the love

Արտահայտություններ, որոնք չի կարելի ասել երեխաներինՀոգեբանները պարզել են, որ կան մի շարք արտահայտություններ, որոնք պետք չէ ասել երեխաներին, քանի որ դա կարող է բացասական անդրադառնալ նրանց անհատականության ձևավորման վրա:

1. Ինձ հանգի՛ստ թող: Այս արտահայտությունը կարող է նաև այլ ձևերով օգտագործվել, օրինակ, «ինձնից հեռո՛ւ մնա», «մի՛ խանգարիր», «ես հիմա զբաղված եմ», «գնա՛, թո՛ղ զբաղվեմ իմ գործերով» և այլն: Այս արտահայտութունների հաճախ օգտագործման արդյունքում, երեխայի մոտ ձևավորվում է երեխա-ծնող հարաբերություն, որտեղ երեխան չի զբաղեցնում առաջին տեղը: Հետագայում դա անպայմանորեն արտահայտվում է ծնողների և նրանց մեծահասակ երեխաների միջև: Ամենածայրահեղ դեպքերում` «գնա՛ այստեղից, դու ինձ խանգարում ես» արտահայտությունը կարող է երեխան բառացիորեն ընդունել, որ նա բեռ է, նրան չեն արժևորում և երազում են ազատվել իրենից և այլն:

2. Դու այնքա՜ն…. Օգտագործելով այս արտահայտությունը` դուք պիտակավորում եք նրան, որը մեծ հավանականությամբ կազդի նրա բնավորության ձևավորման վրա: Անգամ շատ թույլ արտահայտությունը, օրինակ` «դու այնքան հիմարիկ ես», կամ «դու այնքան ծույլ ես», կարող է բացասական անրադառնալ: Եվ ամենակարևորը, մի օգտագործեք այս արտահայտությունները մի քանի անգամ: Հատկապես հոգեբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես խուսափել բացասական պիտակներից:

3. Մի՛ լացիր …Սա ամենաօգտագործվող արտահայտություններից մեկն է ծնողների կողմից: Կրկնելով այն` դուք հասկացնել եք տալիս, որ նրա զգացմունքները կամ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով նա լաց է լինում, ուշադրության արժանի չեն, աննշան են: Եթե երեխան լաց է լինում, ապա նրա լացը դադարեցնելու ամենակիրառվող միջոցը կլինի այն, որ ցույց տաք, թե հասկանում եք նրան և ընդունում եք նրա զգացմունքները:

4. Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես… Նման համեմատությունները քրոջ, եղբոր, հարևանի երեխայի կամ մեկ այլ երեխայի հետ շատ վտանգավոր են ոչ միայն նրանով, որ ձեր երեխային կարող եք վիրավորել և նախանձի զգացողություն առաջացնել, այլ նաև կարող է բացասական արձագանքել` անելով այն, ինչ դուք նրանից չեք սպասում:

5. Արագացրո՛ւ… Իհարկե, այս արտահայտությունը հնչում է այն ժամանակ, երբ ծնողները շտապում են: Այդ պահին ցանկանում ես, որպեսզի երեխան շարժվի որքան հնարավոր է արագ, իսկ նա, հակառակի պես, ինչ-որ բան է փնտրում կամ ինչ-որ բանով է տարված: Հնարավոր է, որ նման պահվածքը առավել հանգիստ ժամանակ չեն նյարդայնացնում ձեզ և դուք անգամ նրան չեք էլ նկատում: Եթե արտահայտությունը հնչում է մի քանի անգամ և մեղադրական կամ բարկացած տոնով, ապա ստիպում է երեխային զգալ, թե ծնողները գոհ չեն, որ նա անհանգստություն է պատճառում:

6. Ապրե՛ս… Դուք հիմա մտածում եք, որ ոչ մի վատ բան չկա այս շատ տարածված արտահայտության մեջ: Մինչդեռ հոգեբանները հաստատում են, որ շատ օգտագործելու դեպքում այս արտահայտությունը կորցնում է իր արժեքը: Երեխան սկսում է ընդունել դա որպես մեխանիկորեն ասած մի պատասխան և ենթագիտակցության մակարդակում դադարում է դրան ինչ-որ արժեք տալ: Այդ իսկ պատճառով պետք է գովել երեխային տարբեր ձևերով: Իհարկե, չպետք է նաև այս բառն օգտագործել երեխային կշտամբելու համար, օրինակ՝ ապրես, քո արածը քո դուրը եկա՞վ:

7. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում… Հոգեբանները կարծում են, որ այս արտահայտության շատ կրկնվելու դեպքում, երեխային անհաջողությունների եք տրամադրում: Նա արդեն նախօրոք պատրաստվում է , որ իր մոտ ոչինչ չի ստացվելու, իսկ մայրիկը կանի իր փոխարեն:

8. Վերցրո՛ւ, մենակ հանգստացիր… Այս ձևով դուք հասկացնում եք, որ երեխան կարող է հասնել իր ուզածին ճիչերով և լացով: Թույլ մի՛ տվեք, որպեսզի ձեր երեխան նման զգացողություն ունենա:

9. Արագ վերջացրո՛ւ, անմիջապես լռի՛ր, հենց հիմա հանգստացի՛ր, արա՛գ, ո՞ւմ ասացի… Բացի երեխայից դուք ձեզ երբեք թույլ չեք տա այդպես խոսել մեկ այլ մարդու հետ, այնպես չէ՞: Երեխան նման վերաբերմունքից նույնպես վիրավորվում է և իրեն զգում է անիրավ և անպաշտպան: Եվ փոխարենը դադարեցնի կամ հանգստանա, սկսում է ավելի ըմբոստանալ: Երեխաները լացում են և չարաճճիություն անում, և նման արձագանք ստանալով երեխան ավելի է ուժեղացնում ոչ ցանկալի վարքը:

Աղբյուր՝ SunnyKidsClub

Հ.Գ. Իհարկե, հասկանալի է, որ ցանկացած ծնող իր երեխային դաստիարակելիս միշտ չէ, որ կարող է լինել այնպես, ինչպես պահանջվում է, սակայն չպետք է մոռանալ, որ մեր ասած յուրաքանչյուր արտահայտությունը, կշտամբանքն ու վիրավորանքը գուցե շատ խորը հետք թողնի մեր երեխաների վրա: Դաստիարակության լավագույն տարբերակը այն համատեղելն է սիրո, անձնական օրինակի և Աստվածաշնչյան կանոնների հետ: Եվ մի՛ մոռացեք ձեր երեխաների մեջ սերմանել քրիստոնեական արժեքներ ու չափանիշներ: