650 երիտասարդներ կրթաթոշակ ստացան, որոնցից 13-ը սյունեցի ուսանողներ էին

Spread the love

650 երիտասարդներ կրթաթոշակ ստացան, որոնցից 13-ը սյունեցի ուսանողներ  էինԵրիտասարդների համախմբանը, նրանց ակտիվացմանն ու գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնում: Այս միջոցառումների նպատակն է խթանել մարզերում սովորող ուսանողների և առհասարակ, երիտասարդների կրթության որակի բարձրացումը , ապահովել նրանց մասնակցությունը ժամանակ առ ժամանակ անցկացվող սեմինար-դասընթացներին, ճիշտ կազմակերպել ժամանցն ու ներգրավվել մարզի ու քաղաքի հասարակական կյանքում:

«Վերջերս իրականացվեց կրթաթոշակների տրամադրման արարողությունը և Հայաստանի բուհերի առկա ուսուցման համակարգում ընդգրկվող 650 ուսանողներ ստացան կրթաթոշակ, որոնցից 13-ը Սյունիքի մարզի պետական բուհերի ուսանողներ էին»,-ասում է ՀԵՀ-ի Սյունիքի մարզի համակարգող Նվարդ Հարությունյանը:
650 երիտասարդներ կրթաթոշակ ստացան, որոնցից 13-ը սյունեցի ուսանողներ  էինՄեկ կարևոր առավելություն կա, որի մասին քչերն են տեղյակ: Կառավարության կողմից ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվում է այն առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողների համար, ովքեր ունեն 2 և ավելի երեխաներ: Դիմողներ լինում են, և հույս կա, որ տարեցտարի նրանց թիվը կավելանա և ամուսնությունն ու երեխաները խոչընդոտ չեն լինի բարձրագույն կրթություն ստանալու, շարունակելու կամ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հարցում: Կարևորը տեղեկացվածության մակարդակն է, ըստ երիտասարդական հիմնադրամի մարզի համակորգողի, քչերն են այս մասին տեղյակ և մարզից դեռևս դիմողներ չեն եղել: Կենտրոնն այս շրջանում միջոցառումների ակտիվ շարք է իրականացրել:

Այժմ պատրաստվում են Կապանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Մեծ Եղեռնին նվիրված համաքաղաքային միջոցառումներին, իսկ տեղում կկազմակերպեն վավերագրական ֆիլմերի դիտումներ: Նաև մտադիր են մարզի հասարակական կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների հետ կապերն առավել ամրապնդել:
650 երիտասարդներ կրթաթոշակ ստացան, որոնցից 13-ը սյունեցի ուսանողներ  էին
«Երկրի նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհները նույնպես տրամադրվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, արդեն այս տարվա ընթացքում 2 անգամ հայտարարվել են դրամաշնորհներ, և ակտիվ մասնակցել են նաև Սյունիքի հասարակական կազմակերպությունները: Սա ևս մեկ անգամ խթան է հանդիսանում հասարակական կյանքի քաղաքացիական հասարակության ճիշտ կերտմանը, ինչպես նաև ակտիվացմանը:

Քանի որ նախորդ տարի իրականացվող դասընթացների արդյունքներն ու երիտասարդների ընդգրկվածությունը գոհացնող էր, կրկին նրանց մեկ սեղանի շուրջ համախմբելու կարիքը զգացվում է և կենտրոնն այս շաբաթվանից վերսկսում է անգլերենի անվճար դասընթացները: