Գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելի

Spread the love

Գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելի
Թվում էր, թե եղանակն այսուհետ միայն պայծառ ու արևոտ կլինի, շատ մարդիկ արդեն հրաժարվել էին տաք վերարկուներից, այնինչ այսօր անգամ ձեռնոցները պետք եկան։ Ձյան ծանրությունից ճկված ծառերի տակովն անցնելն այնքան էլ անվտանգ չէ, կամ ճյուղերն են գլխիդ թափվում, կամ լավագույն դեպքում բնական ձնագնդիկները։Եղանակի տեսությանը հետևողների համար գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելի։ Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցներն առավոտյան ժամը 7-ից քաղաքն են կարգի բերում, տեղացած ձյունը հասցրել է մի քանի ծառ ջարդել և փողոցներով մեկ փռել էլեկտրալարերը։
Գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելի«Ինքը թաց ձյուն է, որի վնասներն ավելի շատ են.քաղաքի տարբեր թաղամասերում ճյուղեր են կոտրվել, հենասյուն է կոտրվել, որն այս պահին փորձում ենք վերականգնել, կան նաև հոսանքազրկումներ, լարերն են կտրվել»,-ասում է Կապանի կոմունալ ծառայության պետ Գարիկ Յավրումյանը։
Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա դրանց մեջ վտակների վերածվելով ձյունն ինքն իր համար ճամփա է բացում՝ հեշտացնելով աշխատակիցների գործը։ Կարևորն այն է, որ չի սառել և աղ ու ավազով ներհամայնքային ճանապարհները մշակելու կարիք չի եղել։
Գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելի«Տրակտորով մաքրել ենք Շինարարների փողոցը, բաղաբուրջ և Վաչագան հեռավոր թաղամասերը, հիմա էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասում է կոմունալ ծառայության աշխղեկ Համլետ Հայրապետյանը։
Գիժ մարտին տեղացած ձյունն անակնկալ չէր. առատությունն էր անսպասելիՏեղացած ձյան հետքերը մի քանի օրից քաղաքում չեն երևա, իսկ ահա ձյան տակ խեղճացած ծաղկած ծառերի մասին արձագանքները հետո լսելի կդառնան։ Մինչև շաբաթվա վերջ օդերևութաբանները մարզկենտրոնում կանխատեսում են փոփոխական ամպամածություն և քիչ տեղումներ։