Կապանի «Գարեգին Նժդեհ» Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներով են վերադարձել

Spread the love

Օրեր առաջ Կապանի «Գարեգին Նժդեհ» Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից հաջողություններով են վերադարձել, 6 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներով։ Առջևում նոր մրցաշարեր են, սակայն ակումբը բախվում է ամենացավոտ խնդրին՝ հովանավոր չունի։
Կապանի "Գարեգին Նժդեհ" Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1  բրոնզե մեդալներով են վերադարձել2000 տարվա պատմություն ունեցող թայլանդական բռնցքամարտը ՝ մուայ թայը, թարգմանաբար կոչվում է «ազատ մարտ»։ Եթե հին ժամանակներում մարտիկը կամ ռինգում մեռնում էր, կամ էլ լքում այն կիսամեռ վիճակում, այսօր կարգը փոխվել է. ամեն մրցումից առաջ մարզիկներն աղոթում են իրենց հակառակորդի առողջության համար։ Մենամարտն անցնում է երաժշտության ներքո, որը մարզիկին օգնում է կենտրոնանալ և շարժումներին հատուկ ռիթմ է հաղորդում։ Նման պայմաններում օրեր առաջ մայրաքաղաքում հերթական հաջողություններն են արձանագրել կապանցի մարզիկները։
Կապանի "Գարեգին Նժդեհ" Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1  բրոնզե մեդալներով են վերադարձել«Մարտի 7-ից 8-ը Երևանում կայացավ մեր ֆեդերացիայի 4-րդ միջազգային առաջնությունը ։ Հրավիրվել էին 8 պետություններից, մենք Կապանը ներկայացրինք 9 մարզիկներով, որոնցից 6-ը ոսկե, 2 արծաթ և 1 բրոնզե մեդալներ նվաճեցին։ Շնորհակալությունս հայտնեմ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ այս մրցումներում ակումբին աջակցելու համար»,-ասում է Յանեկ Առաքելյանը։
Գարեգին Նժդեհ» Մուայ Թայ ակումբի մարզիչն արդյունքներից գոհ է, քանի որ 9 մասնակիցներից 4-ն առաջին անգամ էին նման մրցումների մասնակցում։
30 սաներից 20-ը , յուրաքանչյուրն իր քաշային կարգում չեմպիոն է։
Կապանի "Գարեգին Նժդեհ" Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1  բրոնզե մեդալներով են վերադարձելԱնպատրաստ մարդու համար ամեն հնարք կարող է մահացու լինել, մարզիչն ասում է. սա կոշտ մարզաձև է, սաները հստակ գիտեն, դրսում դրանք երբեք չպետք է կիրառեն և ցանկացած միջավայրում պետք է համեստ լինեն։ Քանի որ ընդամենը 5 տարվա մեջ ակումբը բավականին հաջողությունների է հասել, Յանեկ Առաքելյանը Համաշխարհային ֆեդերացիայի նախագահից մարզչի պաշտոնական կոչման է արժանացել, որով եվրոպական տարբեր երկրներում մարզիչ աշխատելու իրավունք ունի, բայց իր սաներին նվիրված լինելով, դեռևս նման նպատակներ չունի, թեև ակումբը ոտքից գլուխ խնդիրների մեջ է։
Կապանի "Գարեգին Նժդեհ" Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1  բրոնզե մեդալներով են վերադարձել«Տենց մի հարց չկա, որ լուծված է այս ակումբի համար, խնդիրներով լի է, Կապանում ընդհանրապես չի ստացվում, ամենակարևորը՝ չունենք գույք, հատուկ դահլիճ չունենք, որ պարապենք, հատուկ պայմաններ չկան, որ մրցումների գնանք, հովանավոր չունենք, միշտ ծնողներն են անում կամ ինչ-որ անհատ մրցումներին օգնում է 10 կամ ամենաշատը 20%-ով։ Չի եղել մի դեպք, որ ինչ-որ մեկը ակումբին մի հարցով օգնի»,-ասում է Յանեկ Առաքելյանը։
Կապանի "Գարեգին Նժդեհ" Մուայ Թայ ակումբի սաները մայրաքաղաքից 6 ոսկե, 2 արծաթե և 1  բրոնզե մեդալներով են վերադարձելՕգոստոսին Թայլանդում կկայանա Մուայ Թայի աշխարհի ուսանողական առաջնություն, որից հետո հոկտեմբերին Անթալիայում Եվրոպայի առաջնություն, կմասնակցեն թե ոչ, դեռ պարզ չէ։ Հովանավոր չունենալու խնդիրը այս ակումբում ևս ամենացավոտներից է։