Ավանդները այս տարի առաջնահերթության կարգով կարող են ստանալ 1930-1931թվականին ծնվածները

Spread the love

Ավանդները այս տարի առաջնահերթության կարգով կարող են ստանալ 1930-1931թվականին ծնվածներըՆախկին խորհրդային միության խնայբանկերում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը այսուհետ առաջնահերթության կարգով իրավունք ունեն ստանալու ոչ միայն այն ընտանիքները, ովքեր անապահովության գնահատման համակարգում հաշվառված են և 0-ից բարձր անապահովության միավոր ունեն, այլև 1930-31 թվականների մինչև դեկտեմբերի 31 ծնված և մարտական գործողություններին մասնակցած ազատամարտիկները, կամ նրանց կանայք բայց 50 տոկոսի չափով.
Այս որոշումը կառավարությունը կայացրել է 2015 թվականի հունվարի 15-ին: Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում` նշված խմբերին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.
Ավանդները այս տարի առաջնահերթության կարգով կարող են ստանալ 1930-1931թվականին ծնվածները
Պետության կողմից փոխահատուցվող ավանդատուների հասցեականությունը ապահովելու նպատակով գործակալությունը մշտապես տեսադաշտում է պահում նրանց խնդիրները: Ավանդատուներին իրենց հասանելիք գումարները կվճարվեն դիմումները ներակայացնելուց շուրջ 2 ամիս հետո, այդ ժամանակահատվածում մասնագետները ուսումնասիրություններ են անցկացնում քաղաքացիների սոցիալական վիճակը պարզելու համար
Ավանդները այս տարի առաջնահերթության կարգով կարող են ստանալ 1930-1931թվականին ծնվածները
Ըստ նոր որոշման շահառուները, որոնց պետությունը այս անգամ առաջնահերթություն է տվել այժմ կլինեն 84-85 տարեկան ։Արդյոք տարածաշրջանում այդպիսի շահառուները մեծ թիվ են կազում, թե ոչ Յուրա Մնացականյանի խոսքեով վերուծություն չեն կատարել։ Այժմ միայն 2014 թվականի տվյալները կարող են հրապարակել:
Ավանդների փոխհատուցման գործընթացը սկսվել է 2006 թվականիվ: