Քաղաքի կենտրոնական հատվածի մայթերի բարեկարգման աշխատանքները 2015 թվականին կշարունակվեն
Կապանի Արամ Մանուկյան փողոցի Ողջի գետի երկայնքով ձգվող մայթը շատերի համար է զբոսանքի հաճելի վայր դարձել։ Եղանակները տաքանալուն պես լուսավոր ու բարեկարգ քայլուղին մարդաշատ է դառնում։ Փոքր-ինչ քայլելուց հետո , սակայն անվտանգ տեղաշարժը սահմանափակվում է,սկսվում են խորդուբորդությունները, որոնց անձրևային եղանակներին գումարվում են ջրափոսերը։
Քաղաքի կենտրոնական հատվածը երկողմանի բարեկարգելու աշխատանքները դեռևս 2013 թվականից է մեկնարկել։ Մարզկենտրոնի քառամյա զարգաման ծրագրով է իրականացվում։ Հատված առ հատված մայթը կարգի է բերվում։ Քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի սեղանին 2015 թվականին իրականացվելիք աշխատանքների փաթեթն է՝ կառավարության , նախարարությունների ,ավագանու համապատասխան որոշումներով։
Ժամանակին դեռևս 1955-1960 ական թվականներին փողոցի երկայնքով տնկված դեկորատիվ ծառերը այնքան են փարթամացել ու մեծացել, որ նրանց արմատները տարածվում են շարքից հանելով մայթերը՝ դժվարանցանելով հետիոտների անցուցադարձը։ Չնորոգված ,կիսաքանդ մայթերը հաղթահելը քաղաքացիներից զգուշություն է պահանջում։
Քաղաքի ամենաբանուկ հատվածը այժմ մասամբ է տեսքի բերվել, կապանցիները ստիպված են համբերությամբ սպասել և տարեցտարի արձանագրել . իրենց աչքի առջև գեղեցիկ ու լուսավոր ճեմուղի է կառուցվում։ Այս տարի 180 մետր երկարությամբ հատվածը կբարեկարգվի։
Պետական բյուջեից առաջին գումարները ակնկալում են ստանալ մինչև մայիսի վերջ, որից հետո նախագծերը կպատվիրվեն ու մրցույթը կհայտարարվի ։
Արամ Մանուկյան փողոցի մայթերը երկկողմանի նորոգելու ծրագրի մինչև 2018 թվականն է նախատեսված։ Ընդհանուր առմամբ կարժենա 150 միլիոն դրամ։
Կանաչ տարածքների վերականգնմամբ շրջակա միջավայրին հասցվող վնասները կնվազեն, բնակիչներն էլ անկաշկանդ անուցուդարձ կանեն։