Գարունը բախել է ԶՊՄԿ-ի մանկապարտեզի դռները

Spread the love

Գարունը բախել է ԶՊՄԿ-ի մանկապարտեզի դռները
Գարնան ծաղիկների նման քնքուշ ու հեզ ձմռան խոր քնից արթնացել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մանկապարտեզի սաները։ Աչուկները բացած լուսավոր փոքրիկները շտապում են բոլորին ավետել գարնան գալը ,որն իր հետ բերում է մայրության և գեղեցուկության տոնը։
Նախակրթարանի պատերից ներս տիրող պայծառ գարունը , էլ ավելի լուսավորվեց երեխաների ասմունքով ու երգով։ Օրվա հերոսների դեմքերին հայտնվեցին ժպիտն ու խինդը։ Ամենալավ նվերը մայրիկների համար իրենց զավակների շուրթերից լսվող թոթովախոս բարեմաղթանքներն ու ողջյուններն էին։
Գարունը բախել է ԶՊՄԿ-ի մանկապարտեզի դռները
Վայրկյանների ընթացքում դահլիճը լցվեց խանդավառությամբ։ Գովերգեցին գարունն ու գնահատանքի, երախտագիտության խոսքեր ուղղեցին մայրիկներին, տատիկներին , հարազատ դաստիարակներին։Երեխաները չէին հոգնում կրկնել, թե ինչքան շատ են սիրում իրենց մայրիկներին ու ասում, որ բոլոր երգերը նվիրում են նրանց։
Քաղցրիկ, անուշ, բարի մայրիկներին երեխաները խոստացան լավ սովորել ու արդարացնել նրանց հույսերը, իսկ դաստիարակներին էլ վստահեցրին, որ կլսեն ու կենթարկվեն նրանց ամեն մի խոսքին։ Ավագ առաջին խմբի երեխաները նաև «Ծնողասեր աղջկա» հեքիաթը բեմադրեցին, որի միջոցով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ աշխարհում ամենից թանկը էակը մայրն է։Հատկապես, խոր ծերության ժամանակ մեր ծնողները ամենից շատ մեր կարիքն ունեն։
Գարունը բախել է ԶՊՄԿ-ի մանկապարտեզի դռները
Մայրիկ բառ բոլոր լեզուներով էլ նույն արմատն ունի։ Փոքրիկները մեծարեցին ծնողներին բացայատեցին տարվա ամենավառ ու գունավոր եղանակը նաև ռուսերեն։
Հմայիչ մայիկներին երեխաները կոչ արեցին միշտ մնալ երիտասարդ ու գեղեցիկ։ Հիշեցրին, որ նրանք են իրենց արևն ու ջերմությունը։
Մայրիկները հուզվեցին երեխաների անակնկալից։ Ջենթլմեն տղաները զուգընկերուհիներին թողեցին և պարահրապարակ հրավիրեցին մայրիկներին։
Գարունը բախել է ԶՊՄԿ-ի մանկապարտեզի դռները
Գարունը կյանք է , ամեն գարնան գալը ազդարարում է նոր ու պայծառ կյանքի սկիզբ:Ավագ առաջին խմբի փոքրիկների մանկապարտեզային վերջին գարունն է ,մյուս գարունը նրանք կդիմավորեն այլ կարգավիճակում ու այլ պատերի ներսում՝ աշակերտական սեղանների մոտ։