1 տարի անց վերելակը նորոգվել է

Spread the love

1 տարի անց վերելակը նորոգվել է
Կապանի Դավիթ Բեկ թաղամասի համար 4 շենքում մեկ տարի անց նորից լսելի է վերելակի շարժիչի ձայնը։ Բնակիչների համար ցավոտ հիմնախնդիրներից մեկը լուծում է ստացել։ Բարձրանալ, իջնելը հատկապես մեծահասակների համար շատ դժվար է։ Միշա պապը տարիքն առած մարդ է` ասում է վերելակի հարցը իրեն մարզպետարան ու քաղաքապետարան էլ հասցրեց։
1 տարի անց վերելակը նորոգվել է
Մեկ շաբաթ առաջ է «Վերելակ» արտադրական կոպերատիվը սկսել աշխատանքները։ Էլեկտրամեխանիկ Վլադիկ Բեգլարյանը վերջին շտկումներ է անում, վերելակը ամենաուշը վաղը գործի կգցի:Փոխել են կարապիկը, էլեկտրալարերը, խցիկի հատակը. մի խոսքով անսարք բոլոր դետալները։
2015 թվականին կոպերատիվը նախատեսել է նորոգել 5 վերելակ։ Հաջողակներից մեկն էլ հենց Դավիթ Բեկի համար 4 շենք է: Դեռևս նախորդ տարի կազմված նախահաշվի համաձայն 1 միլիոն 700 հազար դրամ է նորոգման ծախսը։
Քաղաքապետարանը «Վերելակ» արտադրական կոպերատիվին ընթացիկ տարվա համար 8 միլիոն դրամ է հատկացրել։ Դարանով պետք է 19 վերելակների պահպանությունը հոգան, 5 էլ` նորոգեն։
1 տարի անց վերելակը նորոգվել է
Դավիթ Բեկ 4 շենքը 2 մուտքից է։ Եթե վերելակներից մեկը խափանվում էր , մյուսից էին օգտվում, բայց քանի որ ծախսը մեծ էր բնակիչները չկարողացան սեփական միջոցներով գործը գլուխ բերել։ Համատիրության նախագահը նշում է` ամեն ինչ նորացվել է , հարակից շենքերը կարող են նախանձնել այս շենքի բնակիչներին։
Դավիթ Բեկ 4 շենքը միացել է այն 19 բնակելիներին , որոնց հետ «Վերելակ» արտադրական կոպերատիվը պայմանագիր ունի և սահմանված կարգով հսկողություն է իրականացնում։