Կանանց պետք է մեծարել ոչ թե մեկ օր ,կամ մեկ ամիս, այլ ամբողջ տարին

Spread the love

Կանանց պետք է մեծարել ոչ թե մեկ օր ,կամ մեկ ամիս, այլ ամբողջ տարին
Գարնանային լավագույն մաղթանքներով ու տոնական համերգային ծրագրով Կապանի քաղաքապետը շնորհավորեց մարզկենտրոնի կանանց, աղջիկներին, տատիկներին սպասված տոնի՝ մարտի 8-ի արթիվ։ Մշակույթի կենտրոնի դահլիճի ճնշող մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ էին, բնականաբար շնորհավորանքների, ջերմ խոսքերի հասցեատրերը նույնպես։
Կանանց պետք է մեծարել ոչ թե մեկ օր ,կամ մեկ ամիս, այլ ամբողջ տարին
Երգ ու պար, բարձր տրամադրություն այն էլ միամսյակի մեկնարկից 2 օր շուտ։ Առաջիկա ամսվա տիրուհիների համար լավ սկիզբը ապահովված էր։ Հատկապես մարտի 8-ից ապրիլի 7 –ը ընկած ժամանակահատվածում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ակնկալում են սովորականից շատ ուշադրություն։
Տարվա մեջ այս մեկը օրը կամ մեկ ամիսը բավական չէ գնահատելու կանանց վաստակը, անսահման հոգատարությունը ու նվիրումը ընտանիքին, հարազատներին, բարեկամերին ինչու չէ աշխատանքին։ Տոնական օրը համայնքի ղեկավարը գնահատելով տարբեր ոլորտներում իրենց ներդրած ավանդը մի խումբ կանանց համար պատվոգրեր ու նվերներ էր սահմանել։
Կանանց պետք է մեծարել ոչ թե մեկ օր ,կամ մեկ ամիս, այլ ամբողջ տարին
Սպասված օրվա հերոսուհիներից մեկն էլ Ժաննա Մարգարյանն էր։Ն զորամասի ֆինանսական ծառայության պետը նշում է, որ պատասխանատվության բարձր զգացումով է աշխատել ։ Դա է վկայում 22 տարի շարունակ նույն պաշտոնը զբաղեցնելը։ Համոզված է՝ մասնագիտությունը պետք է սիրել ու նվիրվել .այդ դեպքում բոլոր արգելքներն էլ կհաղթահարվեն։
Կանանց պետք է մեծարել ոչ թե մեկ օր ,կամ մեկ ամիս, այլ ամբողջ տարին
Կապանի կոմունալ ծառայության աշխատակցուհի Օֆեյլա Մարգարյանը անակնկալի էր եկել, իր անունը պարգևատրվողների մեջ լսելով։ Հուզված էր, որ իր աշխատանքը ևս գնահատվել է։ 5 տարի է քաղաքի մաքրությամբ է զբաղվում։
Ուրախ տրամադրությունը ապահովեցին ու երաժշտական կատարումներով մայրության ու գեղեցկության տոնը ծաղկեցին մարզկենտրոնի երաժիշտները, երգիչ-երգչուհիները։