Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը

Spread the love

Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակըՍյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը, ինչի առթիվ 1980 թվականի մարտի 1-ից մինչև այսօր իրենց աշխատանքային գործունեությունը սկսած և դեռ շարունակող կանանց մեծարման միջոցառում էին նախաձեռնել։ Մինչդեռ վերջիններս կպատրաստվեին տոնական ցերեկույթին և թեյախմությանը, հաճելի զրույց ունեցանք երկարամյա աշխատակիցներից մի քանիսի հետ։ Տնօրեն Սուսաննա Մինասյանը կարևորում է այն փաստը, որ այստեղ աշխատող բոլոր կանայք ոչ միայն լավ են տիրապետում իրենց գործին, այլև հիանալի մայրեր են։

«Այսքան տարիներ ի վեր, կարողացել են բնակչությանը բարձր մակարդակով սպասարկել, և որպես մարդ, և որպես կին, և որպես մայր ցուցաբերել են մեծ ակտիվություն և պետք է անպայման հաշվի առնել այդ կանանց այդքան տարիների գործունեությունը և գնահատել դա»,-ասում է տիկին Մինասյանը։

«Գրքերը, որ ստանում ենք, գիրքը համար է ստանում, եթե այս գրքից 60-ը պետք է գնա մեր բաժինները, 60 հատն էլ նույն համարն են ստանում։ Ասյտեղ մշակվում են և ուղարկվում մասնաճյուղեր»։
Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը
Սյունիքի մարզային գրադարանի աշխատանքները սկսվում են այս կերպ և այս բաժնում։ Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժնի վարիչ Անուշ Ներսիսյանը գրադարանի առաջին աշխատողներից է, և հիշում է, որ կազմավորման օրերին նույն այս աշխատանքը բավականին ծանր էր և 7-8 աշխատողներով մի կերպ էին հասցնում։ Բայց մինչև այսօր ՝ 35 տարի միասին են՝ մեկ կազմում՝ մեկ ընտանիք դարձած։

«Աշխատել ենք իրար հետ համերաշխ, իրար հետ համախմբված, այս տարիների ընթացքում ոչ մի տարաձայնություն մեր միջև չի եղել, ունենք լավ, բանիմաց, խելոք աշխատակազմ, իրար օգնող ու սատար կանգնող։ 35 տարին մի ամբողջ կյանք է, եթե հիշենք մեր աշնան երգիչ Վահան Տերյանն ապրել է ընդամենը 35 տարի»,- ասում է բաժնի վարիչը։

Տիկին Անուշը մեկն է այն 10 կանանցից, ովքեր 35 տարի և ավելի աշխատում են գրադարանում։ 10 կանանց հետ 35 տարվա աշխատանքային փորձ ունի նաև գրադարանի և մարզի միակ տղամարդ գրադարանավարը՝ Կառլեն Թադևոսյանը։
Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը
«Գեղեցիկ և ամենախելոք կանայք հայ կանայք են։ Հայ կանանց մեջ ամենախելոք և գեղեցիկ կանայք կապանցի կանայք են։ Կապանցի կանանց մեջ ամենագեղեցիկ և ամենախելոք կանայք էս գրադարանի կանայք են։ Մի խոսքով, մեծ հաճույքով աշխատում իմ ընկերուհիների հետ և չեմ փոշմանել, որ այս 35 տարիներն անցկացրել եմ այստեղ»,-ասում է Կառլեն Թադևոսյանը։
Այստեղ իրենց գնահատված աշխատող են զգում բոլորը; Գրադարանի հաշվապահ Ռիմա Մարգարյանն ու գանձապահ Ռոզա Բալասանյանը ևս նույն բանն են պնդում, աշխատակազմն այնքան համերաշխ է, որ ապրած տարիներն ակնթարթ են թվացել։
Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը
«Երբեք չեմ մտածել, որ ես հաշվապահ կդառնամ,կյանքն իրենն է մատուցել և ես այդ ճանապարհն է ինձ համար բացված եղել; Քանի որ ես միշտ պարտաճանաչ եմ եղել իմ բոլոր պարտականությունների մեջ, դրանք կատարել եմ ազնվորեն։ Մշակույթի բաժին նույնպես միանգամայն պատահական եմ ընդունվել։ Դե ինչ կարող եմ ասել, աշխատանք է, կատարել եմ և կարծում եմ՝ ազնվորեն»,-ասում է տիկին Ռիման։
Սյունիքի մարզային գրադարանն այս տարի տոնում է կազմավորման 35-ամյակը
« Առողջ կոլեկտիվա մեր կոլեկտիվը, իրար հետ համերաշխ, միշտ իրար ցավով, ուրախությունով ապրող կոլեկտիվա։ Եվ ես ուզում եմ շնորհավորեմ մեր կոլեկտիվի 35-ամյակն ու բոլորին ցանկանամ առողջություն և հաջողություն»,- գանձապահն է մաղթում։

Չեն մոռանում նաև իրենց ղեկավարին երախտագիտության խոսք ասել, եթե վերջինիս մեղմ բնավորությունը չլիներ, գուցե այսքան կին մեկ տեղում այդքան համերաշխ չլինեին, կատակում են և պատրաստվում միասին նշելու կանանց միջազգային տոնը։