Բացվեց Ամերիաբանկի Կապան» մասնաճյուղը

Spread the love

Բացվեց Ամերիաբանկի  Կապան" մասնաճյուղըEuromoney 2014թ-ի գերազանցության մրցանակին արժանացած և տարվա լավագույն բանկ ճանաչված Ամերիաբանկի ծառայություններն արդեն հասանելի են նաև Սյունիքի մարզկենտրոնում։ Բացման արարողությանը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից և հյուրերից բացի շտապել էին մասնակցել նաև տասնյակ քաղաքացիներ։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը օրհնության կարգ կատարեց։

ՀՀ բանկային պատմության մեջ առաջինը միջազգային ֆինանսական կազմակերպությունից փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր կնքած բանկը Կապանի հետ մեծ ծրագրեր է կապում։ Լրագրողների հետ զրույցում, Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը շեշտում է. «Կապան» մասնաճյուղում նախատեսել են հաշիվներ բացել մոտավորապես 2000 հաճախորդների համար։
Բացվեց Ամերիաբանկի  Կապան" մասնաճյուղը
«Նախատեսում ենք ակտիվ վարկավորում և ավանդների հավաքագրում իրականացնել, ստեղծել ենք այս պահի դրությամբ մոտ 20 աշխատատեղեր, կարծում եմ ժամանակի ընթացքում բիզնեսի ծավալների աճին զուգահեռ աշխատատեղերի քանակը նույնպես կընդլայնվի»։

Նշում է տնօրենն ու ավելացնում, որ իրենց համար կարևոր է ցանկացած քաղաքի մասնաճյուղի աշխատակազմում ընգրկել հենց տարածաշրջանի մասնագետներին։ «Կապան» մասնաճյուղի աշխատակիցներն ընտրվել են դեռևս մեկ տարի առաջ և մոտ կես տարի վերապատրաստվել են մայրաքաղաքում։
Բացվեց Ամերիաբանկի  Կապան" մասնաճյուղը
«Եվ գիտելիքների մասով, և հմտությունների և ռեալ գործառնական աշխատանքի առումով, և միայն երբ որ արդեն վստահ ենք եղել, որ լիարժեք պատրաստ են, նոր գործուղել ենք Կապան և «Կապան» մասնաճյուղն այսօր համալրված է Կապանի և եթե չեմ սխալվում Քաջարանի, տարածաշրջանի բնակիչներով և հուսով եմ, որ մասնաճյուղի բացումը որոշակի առումով կօգնի նաև աշխատատեղերի ստեղծման առումով»,-ասում է Արման Բարսեղյանը։

Բացվեց Ամերիաբանկի  Կապան" մասնաճյուղըՄԻնչև ապրիլի 7-ը բանկը հատուկ արշավ ունի՝ «Ես սիրում եմ Սյունիքը» խորագրով, որի շրջանակներում արտոնյալ պայմաններով բնակիչներին և իրավաբանական անձանց բանկային ծառայացություններ կմատուցվեն։

«Մասնավորապես, ասյ մեկ ամսվա ընթացքում, քարտերի տրամադրումը կլինի անվճար, ինտերնետ բանկինգի ծառայությունները 50%-ով զեղչելու ենք, և հարակից այլ զեղչեր ու արտոնություններ կգործեն մինչև ապրիլի 7-ը։

Հանրապետության առաջատար բանկը տպավորիչ է ոչ միայն արտաքին տեսքով ու ինտերյերի գունային լուծումներով, այլև մատուցած ծառայությունների որակով և ղեկավարները հույս ունեն, որ դա կնպաստի քաղաքի համընդհանուր զարգացմանը։ Արարողության ավարտին կայացավ խաղարկություն։

Բացվեց Ամերիաբանկի  Կապան" մասնաճյուղը