Բաղաբուրջի հուշահամալիրում տեղադրվել է Սպարապետի կիսանդրին

Spread the love

Բաղաբուրջի հուշահամալիրում տեղադրվել է Սպարապետի կիսանդրին

Արցախյան պատերազմի բովով անցած Կապանի երկրապահ կամավորների միության արդամները ամեն տարի մարտի 5-ին իրենց օրը սկսում են Բաղաբուրջի հուշահամալիրից։ Հիշողությունները, սպարապետի պատգամներ սրտներում երկրապահի տղաները քայլերը ուղղում են հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցում Վազգեն Սարգսյանին և մարտական ընկերներին։

Հրամանատարի ծննդյան 56-րդ գարունը Կապանում ձյունառատ էր։ Խորհդրանշական օրը հակամարտության արհավիրքները վերհիշելով հայրենի հողի նվիրյալները, ինչպես տարիներ առաջ , այնպես էլ այսօր զգույշ ու կշռադատված էին խոսում։ Այլ կերպ հնարավոր չէր Վազգեն Սարգսյանը չէր սիրում շողոքորթ մարդուն։
Բաղաբուրջի հուշահամալիրում տեղադրվել է Սպարապետի կիսանդրին

Սպարապետի ծննդյան 56 ամյակի արթիվ հուշահամալիրում կանգնեցվել է ազգային հերոսի պղնձաձույլ կիսանդրին։ Այսուհետ Բաղաբուջում ամփոփված նախահատակների աճյունները կզգան հրամանատարի ներկայությունը։\’\’Հուշահամալիրում Սպարապետի կիսանդրու տեղադրման առաջարկը երկրապահ կամավորականերին է եղել, հարցը դեռ տարիներ առաջ է քննարկել և այս տարի նրա ծննդյան օրը տեղադրեցինք»,-ասում է քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Բաղաբուրջի հուշահամալիրում տեղադրվել է Սպարապետի կիսանդրին

Արդրանիկ Աթայանի հիշողություններում սպարապետը մնացել է որպես եռանդուն , ուժ և զորություն հաղորդող առաջնորդ։Երբ սկսվեց հակամարտությունը անգամ նրանք ովքեր երբևէ զենք չէին տեսել, զինվոր դարձան,-ասում է երկրապահը։ Նման մարդկանց ոգին էր հրամանատարը։
Պատերազմի դառնությունը երկրապահները թողել են անցյալում, սպիներ են մնացել։ Շնորհավորելով Մեծն սպարապետի ծննդյան օրը, նրա թողած պատգամն են կրկնում. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով» ։