Կապանի զիկոմիսարյատը սկսել է 1999 թվականին ծնված պատանիների հաշվառումը

Spread the love

Կապանի զիկոմիսարյատը սկսել է 1999 թվականին ծնված պատանիների հաշվառումը«Բանակը մեր տունն է , մեր ամրոցը։ Մեր ամրոցում՝ մեր օրենքներով կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ». այսպիսի պաստառով է դիմավորում նորակոչիկներին Կապանի զինկոսարյատը և պատանիներին սթափության կոչ անում ՝չկա ավելի բարձր պատիվ քան ծառայել հայրենիքին։ Դահլիճում արդեն բարոյախրատական զրույցներ ապագա զինվորների հետ. վարվեցողության կանոներից մինչև անձնական շփումներ։ «1999 թվականին ծնված պատանիներին ենք կցագրում զինվորական տեղամասին, ստուգում նրանց առողջական վիճակը»,-ասում է զինկոմ Լեոնիդ Գրիգորյան:
Կապանի զիկոմիսարյատը սկսել է 1999 թվականին ծնված պատանիների հաշվառումը
Այս օրերին նաև 1997 թվականին ծնված պատանիներ են բժշկական հետազոտություն անցնում նրանք էլ Կապանի ավտոդպրոցում անվճար սովորելու իրավունք կստանան, այնուհետև երբ ժամանակը գա կմեկնեն ծառայության որպես վարորդներ։
Հայկական բանակում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել զինկոմիսարյատ։Լեոնիդ Գրիգորյանը ընդգծելով պայմանագրային ծառայության կարևորությունը մեր հայրենիքի պաշտպանության գործում նշում է, որ պարբերաբար համալրումների կարիք է լինում և հանության ուշադրություն հրավիրում։
Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։ Երկրի անվտանգության երաշխիքը համարվող զինված ուժերում յուրաքանչյուրի դերն է կարևոր լինի շարքային զինվոր, թե պայմանագրային ծառայող։ Կայացման ճանապարհ բռնած պայմանագրային ծառայության ինստիտուտը Հայաստանում գնալով զարգանում է:
Կապանի զիկոմիսարյատը սկսել է 1999 թվականին ծնված պատանիների հաշվառումը
Պայմանագրային ծառայության կարող են անցնել նաև այն քաղաքցիները, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով չեն զորակոչվել բանակ ,սակայն այսօր ունեն մասնագիտություն, որի պահանջարկը կա զինված ուժերում։