Մարզպետարանի ստորաբաժանումները հաշվետվություններով հանդես եկան

Spread the love

Մարզպետարանի ստորաբաժանումները հաշվետվություններով հանդես եկան
Մարտի 3-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում 2014 թվականին իրականացված և 2015-ին շարունակվող աշխատանքներ էին ։Բաժինները առանձին-առանձին ներկայացրին իրենց հաշվետվությունները։
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ` Հարություն Հովհաննիսյանը ըստ ոլորտների կատարած հատկացումների մասին խոսեց։
Կառավարության պահուստային ֆոնդից մարզին փաստացի հատկացվել է ավելի քան 129 միլիոն դրամ , ճանապարհների ձմեռային պահպանության համար մոտ 108 միլիոն , լրավճարները կազմել են 2,2 միլիարդ դրամ։
Կրթության վարչության պետը պաշտոնավարման 3 ամիսների արդյունքները հրապարակեց։ Ընդգծելով,որ հասցրել է լինել մարզի 39 կրթօջախներում և գնահատել ուսումնական հաստատությունների կարիքները։ Խոսելով կրթական ոլորտում իրականացվող ծրագրերից` նշեց, որ այս օրերին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլն է ընթանում։
Մարզպետարանի ստորաբաժանումները հաշվետվություններով հանդես եկանՍԻնրքնո Հովիկ Ալեքսանյան
Սուրիկ Խաչատրյանը հետաքրքրվեց այն դպրոցներով, որոնք օլիպիադայի մասնակից երեխաներ չունեն, ինչպես նաև անդրադարձավ ուսուցիչների ատեստավորման խնդրին։
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կրթության վարչությանը հանձնարարվեց 2015 թվականին կատարվելիք աշխատանքների մասին ամբողջական ծրագիր ներկայացնել։ Վարչությունների ղեկավարներին հանձնարարեցվեց նաև սահմանված ժամկետներում վերացնել խորհրդակցության ժամանակ նշված թերությունները։