Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապ էր հայտարարվել

Spread the love

Կապանի թիվ 5  հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապ էր հայտարարվելՄարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն էր, այս առթիվ հանրապետության բոլոր դպրոցներում և նախակրթարաններում ուսումնական վարժանքներ են իրականացվում։ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապ էր հայտարարվել։ Դպրոցի ապաստարանում հավաքված երեխաներն ու ուսուցիչները թեև հստակ գիտեն, որ մասնակցում են քաղպաշտպանության օրվա առթիվ կազմակերպված ուսումնավարժանքին, այնուամենայնիվ, խստորեն պահում են կարգուկանոնը։

Ուսուցիչները հիշում են, 2 տասնամյակ առաջ այս ապաստարանն իսկապես բազում կյանքեր է փրկել, այսօր էլ Աստված մի արասցե, ցանկացած վտանգի դեպքում դպրոցականներն էլ, մեծերն էլ գիտեն իրենց անելիքը, ասում է դպրոցի զինղեկ և օբյեկտի քաղպաշտպանության շտաբի պետ Հրաչիկ Փարամազյանը;
Կապանի թիվ 5  հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապ էր հայտարարվել
«Երեխաներն իհարկե իջնելու ժամանակ ուրախ, զվարթ են, բայց պարզ է, որ իսկական օդային տագնապ և հարձակում լինի,նրանք այդ ձևով չեն գնա»,- նշում է կապիտանը։

Նման միջոցառումներ միայն մեր մարզում չեն անցկացվում, քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանն անդամագրվելուց հետո ամեն տարի ողջ հանրապետության ուսումնական հաստատություններում Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է իրազեկման դասընթացներ և օբյեկտային վարժանքներ։

Կապանի թիվ 5  հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապ էր հայտարարվել«Կազմակերպվում են օբյեկտային վարժանքներ, դասախոսություններ, մեր աշխատակիցները հանդես են գալիս դպրոցներում , ուսումնական հաստատություններում, տալիս պարզաբանումներ, լուսաբանումներ, ինչպես նաև կատարում նկարահանումներ, որպեսզի մատաղ սերնդի մոտ ավելի տպավորվի, ավելի գիտակցեն տվյալ ուսումնավարժությունների նպատակը և նշանակությունը»,- ասում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ռոմա Սարգսյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության նպատակն է նպաստել,որ նոր սերնդի ներկայացուցիչները ոչ միայն տիրապետեն անվտանգության կանոններին տեխնիկական տեսանկյունից, այլև առաջին տեղում դասեն մարդկային կյանքն ու ճիշտ դաստիարակության շնորհիվ, ստեղծված իրավիճակներում հոգ տանեն համադասարանցիների և իրենցից փոքրերի մասին։ Մարզի բոլոր այն դպրոցներում , որտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ, գործում են «Պատանի հրշեջ»-ների խմբակներ և շաբաթական մեկ կամ երկու անգամ վերջիններս ծանոթանում են փրկարարական աշխատանքներին , առաջին բուժօգնության կանոններին և վարժանքների ժամանակ կիրառում դրանք գործնականում։