«Կյանքն առանց բռնության» դասընթացներ ծնողների համար

Spread the love

"Կյանքն առանց բռնության" դասընթացներ ծնողների համարՆվաստացումներ, ճնշումներ, խաբեություն. այս ամենը ընտանեկան բռնության դրսևորումներ են, սակայն հայկական ավանդական ընտանիքներում շատ հաճախ ոչինչ չեն նշանակում և, որպես կանոն, չի բարձրաձայնվում այս մասին։ Կինը տարիներ շարունակ լռում է ու ենթագիտակցաբար համակերպվում ընտանիքում ստեղծված իրավիճակին՝ համարելով նորմալ երևույթ։ Արդյունքում էլ ինքն է սահմանափակվում և մեկուսանում հասարակությունից։ Այս բոլոր կարծրատիրպերը կոտրելու նպատակով Կապանի մանկական կենտրոնը իրականացնում է «Ընդդեմ ընտանեկան բռնությունների» ծրագիրը։
"Կյանքն առանց բռնության" դասընթացներ ծնողների համար
«Ֆինանսավորում է Փի-Էյջ ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ պետդեպարտամենտի թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից, իրականցվող «Համայնքային կապեր և նախաձեռնություններ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակներում»:-ասում է կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը:
Դասընթացները ացկացվում են ծնողների մասնակցությամբ՝ Կապան, Քաջարան քաղաքների կրթօջախներում։ Ուսումնական հաստատությունները ընտրվել են պատահականության սկզբունքով մարզկենտրոնում դրանք համար 2 ավագ, 13 և 5 հիմնական դպրոցներ են , Քաջարանում թիվ 1 միջնակարգը։ Մինչև ծրագրի ավարտը պատասխանատուները նախատեսում են 500 ծնողների ընդգրկել դասընթացներում։
"Կյանքն առանց բռնության" դասընթացներ ծնողների համար
Ընտանեկան բռնության զոհ են դառնում նաև երեխաները։ Դասընթացավարները ծնողների ուշադրությունը հատկապես այս խնդրին վրա են հրավիրում։ Ի տարբերություն մեծահասակների հոգեբանական տեսանկյունից նրանք առավել խոցելի են։ Ծրագիրը փուլ առ փուլ է իրականացվում մանկական կենտրոնի սոցիալական աշխատողները ծնողներին ընդհանուր տեղեկություններ են հաղորդում բռնությունների մասին , որից հետո խնդիրը քննարկման է դրվում իրավական, հոգեբանական և առողջապահական տեսանկյունից:
"Կյանքն առանց բռնության" դասընթացներ ծնողների համար
Մանկական կենտրոնը ծրագրել է նաև լուսանկարների ցուցահանդես՝ «Կյանքն առանց բռնության» թեմայով։ Այժմ հավաքում են լուսանկաները:Ի դեպ յուրաքանչյուրը կարող է մասնակցել: Ցուցահանդեսը կանցկացվի դպրոցներում և քաղաքային զբոսայգում, որից հետո էլ կտպագրվեն պաստառներ և օրացույց