102 գյուղական և 7 քաղաքային համայնքներ են մասնակցել Սյունիքում անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառմանը

Spread the love

102 գյուղական և 7 քաղաքային համայնքներ են մասնակցել Սյունիքում անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառմանըԳյուղատնտեսության ոլորտին առնչվող ամեն ինչ այսուհետ կունենա հստակ հաշիվ՝ գրանցված հատուկ պատասխանատուների կողմից:Անցած տարվա հոկտեմբերի 11-ից սկսած 20 օր հաշվարարաները տուն առ տուն են անցնել գյուղացիների ունեցվածքը հաշվառել։ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալությունը,հավաքաված տվյալները դեռ դեկտեմբերին է ուղարկել գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչությունը։
102 գյուղական և 7 քաղաքային համայնքներ են մասնակցել Սյունիքում անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառմանը102 գյուղական և 7 քաղաքային համայնքներ էին մարզում ընդգրկվել համատարած հաշվառման մեջ։Կախված բնակչության թվականակից խոշոր գյուղերում միանգամից 2 հաշվարարներ են աշխատել։ Քաղաքներում էլ միայն անհատական տնտեսություններ են հաշվառվել։
Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի, Ավստրիայի կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրվել է 5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամ։Իսկ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվել է ծրագրի իրականացման համար Ազգային վիճակագրական ծառայությունում ձևավորված համապատասխան վարչությունը։
Գյուղատնտեսական համատարած հաշվառումը անցկացվում է 10 տարին մեկ անգամ։ Գլխավորը համակարգված և ամբողջական տեղեկատվություն ստանալն էր։ Տվյալների մշակումից հետո , յուրաքանչյուր մարզի համար կհրապարակվեն ամփոփ տեղեկագրեր: