Քաղաքացիների ընդունելության օր

Spread the love

Քաղաքացիների ընդունելության օր Կապանի քաղաքապետրանը չորեքշաբթի մարդաշատ էր։ Քաղաքացիների ընդունելության օր էր հայտարարվել և կապանցիները տարաբնույթ հարցերով եկել էին համայնքի ղեկավարի մոտ` աջակցություն ստանալու ակնկալիքով։77 ամյա Գավրուշա պապը, թոռան ուղեկցությամբ է տեղաշարժվում։ Դիմում-խնդրանքը ֆինանսական օժանդակությանն էր վերաբերում կնոջ առողջական հարցերը լուծելու համար։
Քաղաքացիների ընդունելության օր
Փունջիկ Գալստյանը նույնպես բուժման նպատակով էր քաղաքապետին դիմել։ Ոչ թե իր, այլ որդու սրտի վիրահատության ծախսերը հոգալու համար էր անհրաժեշտ ֆինանսական օժանդակությունը։ Ընտանիքի միակ աշխատողը հարսն է , սրտի վրիահատույթունն էլ 2 միլիոնից ավելի գումար է արժեցել:
Քաղաքացիների ընդունելության օր
Նախապես ընդունելությանը մասնակցելու համար մոտ 40 քաղաքացիներ էին հերթագրվել։ Հարություն Հայրապետյանը Բաղաբերդ 7 շենքի վերելակի չաշխատելու վերաբերյալ դիմումն է ներկայացնում քաղաքապետին ու իր, այսպես ասած, բացահայտումներով կիսվում։
Բնակիչի խոսքով այժմը վերելակը գործարկելու համար զգալի միջոցներ հարկավոր չէ։ Նախկին մեխանիկից հետաքրքրվել է ընդամենը 100 հազար դրամի ներդման կարիք կա։ Աշոտ Հայրապետյանը` լսելով Հարություն Հայրապետյանին ու հաշվի առնելով քաղաքու դիմումը խոստացավ մանրամասն ուսումնասիրել խնդիրը։ Առաջարկեց մոտ օրերս «Վերելակ» արտադրական ընկերության մասնագետներին ուղարկել և տեղում ծանոթանալ վերելակի ներկայիս վիրաճակին և եթե գործը 100 հազար դրամով գլուխ գա կօգնի ։Աշխատանքի տեղավորման հարցով դիմողները ևս քիչ չէին։
Քաղաքացիների ընդունելության օր
Տիկին Արմեդան ու Սուրեն պապն էլ իրենց կարծքով շատ կարևոր հարցով էին եկել։ Սուրեն պապը տարիներ շարունակ հողամաս է մշակել այժմ ցանկանում է նվիրաբերել տիկին Արմեդային։ Տանը չեն կարողացել լոիծում գտնել եկել էին համայնքի ղեկավարից խորհրդատվություն ստանալու:
Քաղաքացիների դիմումների գերակռող մասը ֆինանսական աջակցություն ստանալուն էր վերաբերում։