Կապանի համար 13 հիմնական դպրոցի գրադարանը հարստացավ նոր գրականությամբ

Spread the love

 Կապանի համար 13 հիմնական դպրոցի գրադարանը հարստացավ նոր գրականությամբ
Արկղերում գտնվող գրքերի հասցեատերը Կապանի համար 13 հիմնական դպրոցն է։ Գրադարանավարուհի Լարիսա Պետրոսյանը դրանք հատ –հատ հանում դասակարգում է` ըստ բովանադակության, լեզվի և ոճի։

Գրաքային ֆոնդի համալրման նախաձեռնությունը այս անգամ քաղաքապետին կից երիտասարդական խորհրդին էր։ Փետրվարի 19-ին թատերասեր հասարակություն հնարավորություն ունեցով ևս մեկ անգամ դիտելու «Եվգինե» ներկայացումը:Հաշվի առնելով` օրվա խորհուրդը պետթատրոն մուտքը միայն գրքերով էր. արդյունքում ավելի քան 300 կտոր գիրք է հավաքվել և վիճակահանության սկզբունքով ընտրված գրքերը բաժանվեցին 2 դպրոցների։

 Կապանի համար 13 հիմնական դպրոցի գրադարանը հարստացավ նոր գրականությամբ
Ամեն մի նոր գրքի համալրմամբ գրադարանը հարստանում է։ Գիրքը երբեք շատ չի լինում` ասում է Լարիսա Պետրոսյան և շտապում պահանջարկ ունեցող հեղինակների անունները թվարկել ` օրինակ Աղայանի հեքիաթներց չունեք:
Երիտասարդական խորհրդի անդամների մտահաղացումը կրթօջախի տնօրենը ողջունեց և շեշտեց, որ դա նույնպես նպաստում է գիրք- ընթերցող կապի ամրապնդմանը։