Կապանի երաժշտական դպոցները ևս պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համազգային միջոցառումներին

Spread the love

Ձորք թաղամասի 95 երեխաներ երաժշտության լեզուն սերտում են տեղում՝ թիվ 3 երաժշտական դպրոցում: Թեև կրթօջախի դիրքն ըստ տնօրենի, այնքան էլ հարմար չէ, այնուամենայնիվ, այստեղ են կենտրոնանում թաղամասի կրտսեր բնակիչներին հրապուրող երաժշտական նվագարանների խմբակները և նրանք՝ անտեսելով հեռավորությունն ու դժվարությունները ոգևորությամբ դասի են շտապում:
Կապանի երաժշտական դպոցները ևս պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համազգային միջոցառումներին
Եթե անցյալ տարի ունեին ընդամենը 1 շրջանավարտ, ապա այս տարի նրանք 15-ն են : Դպրոցն այն եզակիներից է քաղաքում, որ բողոքելու քիչ առիթ ունի, խնդիրներ այստեղ չկան, այն նորոգված ու տաք է, հաճելիորեն այստեղ ասելիքը պտտվում է միայն դրականի շուրջ: Առաջին կիսամյակը սկսել և ավարտել են համադպրոցական և համաքաղաքային միջոցառումներով, 2015-ը ևս հագեցած ծրագրերով են սկսել:

Հիմնականում թաղամասի երաժշտասերները նախընտրում են ժողովրդական նվագարաններին տիրապետել, բայց նաև ուրախալի է նոր ձևավորված լարային բաժնի ակտիվությունը:
Կապանի երաժշտական դպոցները ևս պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համազգային միջոցառումներին

«Հիմնականում մեզ մոտ դիմորդները նախընտրում են ժողգործիքների բաժինը, որն իր մեջ ներառում է շվի, դհոլ, քանոն, ունենք նաև շեփորի դասարան, և սրանք անվճար են, որոնց դիմաց փոխհատուցումները ստանում ենք Մշակույթի նախարարությունից: Ուզում եմ նշել, որ թեև մեզ մոտ լարային բաժինը վճարովի է, բայց ես ողջունում եմ այն փաստը, որ արդեն երրորդ տարին է՝ ունենք ջութակի դասարան և 8 աշակերտներ ուսուցանվում են այդ փոքրիկ դասարանում>>,-նշում է տնօրենը:
Կապանի երաժշտական դպոցները ևս պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համազգային միջոցառումներին

Ինչպես և քաղաքի մյուս երաժշտական դպրոցները, թիվ 3 կրթօջախը ևս մասնակցում է հանրապետական ու միջազգային մրցույթների : Այժմ պատրաստվում են նաև ընթացիկ միջոցառումներին:Կրթօջախի բոլոր բաժինները և՛ աշակերտներով, և՛ մասնագետներով համալրված են, ինչն էլ հնարավորություն է տալիս ամեն առիթ օգտագործել և թաղամասի բնակիչներին ուրախացնել համերգներով: