Անմոռուկներ այս անգամ պատրաստված նախակրթարանների երեխաների ձեռքով

Spread the love

Անմոռուկներ այս անգամ պատրաստված նախակրթարանների երեխաների ձեռքովԿապանի համար 6 նախակրթարանի ավագ խմբի երեխաների նկարչության ժամն է ։ Այս անգամ երկար մտածելու կարիք չկա։Պարապմունքը հստակ թեման ունի՝ Հայոց ցեղասպանության խորհդանիշ անմոռուկի պատրաստում։ Մինչ երեխաները վրձինները ձեռքները կվերցնեն դաստիարակչուհին նախ բացատրեց, թե ինչ մասնիկներից է կազմված ծաղիկը, ինչի համար է և ապա ,որը գույնը ինչ է նշանակում։
Անմոռուկներ այս անգամ պատրաստված նախակրթարանների երեխաների ձեռքով
Փոքրիկ նկարիչների առջև խնդիր էր դրված դաստիարակների կողմից կտրտված պատրաստված թղթե անմոռուկները վերջնական տեսքի բերել՝ ներկելու միջոցով։ Մեկնարկը տրված է. երեխաները սկսեցին աշխատել։ Մարիաննան առաջին ավարտեց ծաղկի գունավորումը։

Էմիլյա Քոչարյանը երեխաներին ուղղորդում էր ճիշտ աշխատել, մոտենում շտկումներ անում։ Դասի ավարտին բոլոր անմոռուկները փակվեցին խմբասենյակի տեսանելի հատվածում, մինչև ջրաներկը կչորանար , երեխաները վերհիշեցին ծաղկի և գույների նշանակությունը։ Նախակրթարանի մուտքում օրվա ճաշացանկի, հայտարությունների կողքին փակցված են անմոռուկն ու խորհրդանիշի մասին ամբողջական տեղեկատվությունը։

ԻԱնմոռուկներ այս անգամ պատրաստված նախակրթարանների երեխաների ձեռքովսկ թիվ 7 նախակրթարանի այցելուների աչքից հաստատ չի վրիպի այս մեծ ցուցապաստառը։ Ոճրագործության մասին է պատմում « Հիշում և պահանջում» կարգախոսն ունի , որն ակամայից բոլոր անցող դարձողների համար կանգ առնելու առիթ է դառնում ։ Հասարակության ուշադրությունը գրավելու ևս մի միշոց է սա։
Այս մանկապարտեզում էլ ջրաներկի փոխարեն, դաստիարակները նախապատվությունը տվել էին մատիտով ներկելուն։ Երեխաները գրատախտակին փակցված նմուշի օրինակով գունավորեցին խորհրդանիշը ու լավ գիտեին ինչի համար է նախատեսված։
Առաջիկայում ծնողները նույնպես կընդգրկվեն անմոռուկների պատրաստաման գործում ։Այսպիսով նախակրթարանները, ևս հետ չեն մնում դպրոցներից և իրենք էլ հնարավորության սահմաններում մասնակիցն են դառնում մեծ շարժմանը ։