Հայրենիքին անձնվիրավաբար ծառայելու երդում տվեցին

Spread the love

Այնտեղ, որտեղ զորավարի, մասունքներ են հանգչում հայոց բանակին անձնվիրաբար ծառայելու երդում են տալիս 18-ամյա պատանիները։
Կապանի Գարեգին Նժդեհի անունը կրող հուշահամալիրում զինվորական քայլերգի հնչյուններ են լսվում:

Ձյան տակ` սեղանին երդման տեքստն է , կողքին նոր կտակարանը։
Մեծն զորավարի խստաբարո հայացքի ներքո հող հայրենին ամեն գնով պաշտպանելու պատրաստակամություն հայտնեցին 4 տասնյակից ավելի նորակոչիկներ:

«Գերերջանիկ է այն մարդ , որ կարող ասել ՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար». Նժդեհի խոսքն է՝ այսուհետ նաև մերօրյա հերոս տղաների, որոնք զինվորական ուխտը ոգեկոչեցին զորավարի գլխավորությամբ։

Անկախ եղանակային պայմաններից հանրապետության տարբեր մարզերից Կապան էին հասել նորակոչիկների հարազատները։ Թաց միաժամանակ նաև ուրախ աչքերով փորձում էին գտնել շարքում կանգնած իրենց որդիներին , հետո լուսնկարելով հավերժացնում զավակների կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը։

Ընդամենը մեկ ամիս է ,ինչ նրանք կրում են համազգեստ, ապրում զինվորի առօրիայով, այս կարճ ժամանակում ,սակայն հասցրել են յուրացնել նորակոչի առաջնային պահանջները՝ սպաների հրահանգներին հավասար ենթարկվելը, համաչափ քայլելը նրանց քիչ թե շատ հաջողվում է: Հրամանատար Կարեն Սեբոյանը տղաներին հիշեցնում է՝ դուք մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր զորմասում եք ծառայում և պետք է շարունակեք փառավոր ավանդույթները։
Հանդիսավոր մասից հետո գրկախառնություններ՝ հարզատների, ընկերների,մերձավորների հետ և իհարկե առաջին լուսանկարները, որոնք ծառայությունից հետո հուշ կդառնանան և ալբոմի տեսքով կպահվեն տան նվիրական անկյունում: